Նավալնին ազատ է արձակվել
Ռուսաստան
Այսօր առավոտյան ազատ է արձակվել հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին։ Նա ձերբակալվել էր մայիսի 8-ին Մոսկվայի կենտրոնում «ժողովրդական զբոսանքների» ակցիայի ժամանակ։ Մայիսի 9-ին դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեղադրանքով և դատապարտել էր 15 օրվա ձերբակալության։
Նավալնին հերքում է իր հանդեպ առաջ քաշված մեղադրանքները՝ դատավարության ընթացքում հայտարարելով, որ ինքը դիմադրություն ցույց չի տվել և ոչ մի կարգախոս չի վանկարկել, ինչը երևում է տեսագրության մեջ։ Մայիսի 10-ին նրա դաշապաշտպանները փորձել են բողոքարկել իր ձերբակալության վերաբերյալ որոշումը, ինչը մերժվել է դատարանի կողմից։
Մայիսի 8-ին ձերբակալվել էր նաև «Ձախ ճակատի» կոորդինատոր Սերգեյ Ուդալցովը։ Նրան ևս մեկուսացրել էին15 օրով և ազատ արձակել այս գիշեր։
«Քաղաքական զբոսանքները» ընդդիմությունը պլանավորում է անց կացնել առնվազն մինչև հունիսի 12-ը, որը Ռուսաստանի օրն է։ Այժմ ընդդիմությունը ճամբար է կազմակերպել Հին Արբատի վրա, Օկուջավայի հուշարձանի մերձակայքում։ Ուդալցողը, բանտից դուրս գալուն պես, այցելել է այդ ճամբար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)