Վլադիվոստոկում կայանալիք APEC–ի գագաթնաժողովին Օբամայի փոխարեն կմասնակցի Հիլարի Քլինթոնը
Ռուսաստան
Վլադիվոստոկին մերձակա Ռուսկի կղզում սեպտեմբերի 2-9 կայանալիք Ասիա–խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին ԱՄՆ–ը Բարաք Օբամայի փոխարեն կներկայացնի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։
Ինչպես հաղորդում է Ռիա նովոստին, նման հայտարարությամբ մայիսի 23–ին հանդես է եկել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բարաք Օբաման Վլադիվոստոկում կայանալիք APEC–ի գագաթնաժողովին չի մասնակցի։ Գագաթնաժողովին մասնակցելու՝ Օբամայի հրաժարվելը լրատվամիջոցները պայմանավորել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «Մեծ ութնյակի» երկրների գագաթնաժողովին մասնակցության մերժումով։
Հիշեցնենք, որ մայիսի 18-19–ը Քեմփ Դեյվիդում կայացած G8–ի գագաթնաժողովին Պուտինի փոխարեն Ռուսաստանը ներկայացնում էր վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)