Պուտինը գրեթե չորս ժամ տևած մամուլի ասուլիսում հասցրեց պատասխանել 62 հարցի
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը՝ թվով 12-ը, տեւեց 3 ժամ 50 րոպե:
Չգերազանցելով տեւողության ռեկորդը՝ այն առավել հագեցվածներից մեկն է դարձել հարցերի թվաքանակով: Պետության ղեկավարը գրեթե չորս ժամվա ընթացքում հասցրել է պատասխանել 62 հարցի:
Անցյալ տարի ռուս եւ արտասահմանցի լրագրողների հետ Պուտինի շփումն ավելի կարճ է տեւել. այն շարունակվել է 3 ժամ 10 րոպե, եւ այդ ընթացքում Պուտինը պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների 47 հարցի:
Ժամանակի առումով ամենատեւականը եղել է Պուտինի տարեկան մամուլի ասուլիսը 2008 թվականին. այն տեւել է չորս ժամ 40 րոպե, որի ընթացքում նախագահը հասցրել է պատասխանել 100-ից ավելի հարցերի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)