Ту-154-ի վթարի պատճառները մանրամասնորեն կհետաքննվեն. Պուտին
Ռուսաստան
Սև ծովում Ту-154 ինքնաթիռի վթարի պատճառները մանրամասնորեն կհետաքննվեն, զոհերի հարազատներին աջակցություն կցուցաբերվի: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Կկատարվի աղետի պատճառների մանրամասն հետաքննություն և ամեն ինչ կարվի զոհերի ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար»,- ասել է նա լրագրողներին:
«Կառավարությանը հանձնարարված է ստեղծել հանձնաժողով, որը կգլխավորի տրանսպորտի նախարարը»,- հավելել է ՌԴ նախագահը: Նա ևս մեկ անգամ ցավակցել է այդ ավիաաղետի զոհ դարձած ռուսների հարազատներին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)