Ռուսաստանցիների 1/3-րդը կողմ է ընդդիմության «քաղաքական զբոսանքների» դադարեցմանը. հարցում
Ռուսաստան
Ռուսաստանցիների շուրջ 1/3-րդը կողմ է իշխանությունների կողմից ընդդիմության «քաղաքական զբոսանքների» դադարեցմանը, որոնք հիմնականում անցկացվում են մոսկովյան Չիստոպռուդնի բուլվարում։ Այս մասին են վկայում այսօր` մայիսի 24-ին հրապարակված, ՌԴ «Հասարակական կարծիք» հիմնադրամի կողմից կազմակերպված հարցման տվյալները։
Հետազոտությունն անցկացվել է մայիսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում` ՌԴ 43 վարչական շրջանների 1500 քաղաքացիների շրջանում։
Հիմնադրամի տվյալներով` ակցիայի մասին տեղյակ է կամ լսել է ռուսաստանցիների 58%–ը։ Հարցվածների 29%–ը դրական է արձագանքել դատարանի այն որոշմանը, ըստ որի, արգելվել է «քաղաքական զբոսանքների» անցկացումը։ 9%–ը դեմ է հանդես եկել ակցիայի դադարեցմանը, 5%-ը իշխանությունների գործողությունները համարել է ժողովրդավարության հիմնարար սկզբունքների խախտում, իսկ 1%–ը պահանջել է հնազանդվել ժողովրդի կամքին, հայտնում է РИА Новости–ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)