Ռուսաստանի ՌՕՈՒ-ն կհամալրվի առաջին Т-50 կործանիչներով
Ռուսաստան
2017 թվականին Ռուսաստանի ՌՕՈՒ-ն կհամալրվի առաջին հինգ Т-50 կործանիչներով:12 ամսվա ընթացքում ռուսական բանակը կհամալրվի ավելի քան 100 նորագույն թռչող սարքերով: Այս մասինԻնտերֆաքսին հայտնել է ռազմարդյունաբերական համալիրի աղբյուրը:
Նրա փոխանցմամբ՝ 2017 թվականին ռուսական օդուժն ավելի քան 100 միավոր նորագույն ռազմական տեխնիկա կստանա:
Т-50-ը հինգերորդ սերնդի ռուսական բազմաթիրախային կործանիչ է, որը մշակել եւ արտադրել է «Սուխոյ» ընկերությունը: Ըստ հրապարակված տվյալների՝ այն համապատասխանելու է հետեւյալ պահանջներին. գերձայնային թռիչք, նվազ նկատելիություն (ռադիոտեղորոշիչ, օպտիկական եւ այլ համակարգերի կողմից), գերմանեւրումների հնարավորություն, համեմատաբար կարճ թռիչք եւ վայրէջք կատարելու ունակություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)