Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից 

«Փաստ». Կառավարությունը ճիշտ չի գնահատում դպրոցական ինժեներական լաբորատորիաների ներուժը

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր հյուրն է ՏՏ ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը

– ՏՏ ոլորտի զարգացման հիմնական պայման Դուք համարում եք ինժեներական կրթությունը'սկսած դպրոցից: Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվել, կա՞ն որոշակի արդյունքներ:

– Արդեն ունենք մոտ 190 խմբակներ, որտեղ սովորում են 10–18 տարեկան երեխաներ: Ընդ որում, խմբակների մեծ մասը գործում է սահմանամերձ բնակավայրերում և գյուղական համայնքներում: Երևանյան խմբակները շատ քիչ տոկոս են կազմում: Մեր հիմնական նպատակներից մեկն այն է, որ արդեն 16–ի տարեկանին մոտ երեխաները կարողանան իրենց գիտելիքներով գումար վաստակել: Ծրագիրը ներդրվել է 2013–ից: Արդյունքները գոհացնող են:

– Վարչապետի հետ հանդիպման ժամանակ Դուք հարց եք բարձրացրել, որպեսզի ինժեներական կրթությունը լինի համատարած, դասավանդվի բոլոր դպրոցներում: Ի՞նչ արձագանք է եղել:

– Ինժեներական լաբորատորիաների վերաբերյալ որևէ արձագանք չկա: Ես կարծում եմ, որ մենք գործ ունենք կառավարության կողմից թյուրըմբռնման հետ: Թերևս ճիշտ չի գնահատվում այն պոտենցիալը, որը կարող են տալ դպրոցներում տեղակայվելիք ինժեներական լաբորատորիաները: Վարչապետն ասում էր' հեղափոխական ծրագրեր ներկայացրեք: Ավելի հեղափոխական ծրագիր, քան սա, չի լինում: Չնչին գումարներ ծախսելով' մենք կարող ենք Հայաստանը դարձնել առաջին երկիրը, որը ինժեներական նախնական կրթությունն ամբողջությամբ տեղափոխել է դպրոց: Իսկ դա մեծ հզորություն է: Դա մեզ հնարավորություն է տալիս մի քանի տարին մեկ աշխատուժի ծավալը կրկնապատկել: Երկրորդ' համալսարանական կրթությունն սկսել շատ ավելի բարձր մակարդակից: Նաև' որպես բարձր տեխնոլոգիական երկիր' փոխել մեր դիրքը աշխարհում:
Ես մտածում եմ' գուցե պատճառները քաղաքական են' նախընտրական այս շրջանում բոլորն ուզում են կարճաժամկետ լուծումներ: Բայցևայնպես հուսով եմ, որ կհասկանան' դա է ճանապարհը: Այդ ճանապարհն ընտրելուց առաջ մենք էլ ենք երկար քննարկել, ընդ որում քննարկել ենք հայաստանյան ամենալուրջ մասնագետների, նաև այս կոնցեպտի հեղինակների' Մասաչուսեթսի համալսարանի մասնագետների հետ, ովքեր աներկբա ընդունում են, որ այո, այդ կոնցեպցիան իրենք են ընդունել, բայց կիրառման առումով մենք շատ ավելի առաջ ենք գնացել:

– Գուցե ֆինանսակա՞ն դժվարություններ կան:

– Ոչ, դա ծիծաղելի կլիներ: Ամբողջ Հայաստանն այդ ցանցով ծածկելը պահանջում է ընդամենը մոտ 9 մլն դոլար և լրացուցիչ մի քանի միլիոն' ուսուցիչների աշխատավարձը: Եթե ցանցն ամբողջությամբ գործի, խմբակներում կուսանի մոտ 60000 երեխա: Ամեն տարի դասընթացը կավարտի նրանցից 10000–ը: Սովորելուց հետո յուրաքանչյուր երեխա կարող է ստանալ մոտ 150000 դրամ աշխատավարձ և դրանից մոտ 30000 դրամ հարկ վճարել: Սա շատ ավելի շահավետ է, քան ամենաշահավետ բիզնեսի շահութաբերությունը:
Մենք պրոբլեմ չենք ունենում նաև երիտասարդների աշխատանքի առումով: Այսօր միայն ԱՄՆ–ում և Եվրոպայում այդ մասնագիտություններով մոտ 2 մլն թափուր աշխատատեղ կա: 2018–ին այդ թիվը կդառնա 3 մլն, իսկ 2021–ին' 5 մլն: Բացի այդ, ամենաբարձր վարձատրվող, մոդայիկ դարձած big data' մեծ թվերի ոլորտում, որտեղ ծրագրավորողը պետք է ունենա նաև մաթեմատիկական լուրջ գիտելիքներ, տարեկան 400000 մասնագետի կարիք կա: Այսինքն, եթե կարողանանք ծրագրավորմանը զուգահեռ տալ նաև մաթեմատիկական լուրջ գիտելիքներ, ապա կարող ենք շատ ավելի բարձր վարձատրվող աշխատատեղերի հավակնել:

– Ինժեներական կրթության համատարած ներդրումը կարո՞ղ է որակապես փոխել մեր հասարակությունը: Մենք ինչպիսի՞ հասարակություն կստանանք:

– Նախ, ինժեներական կրթությունից զատ մենք երեխաներին հասանելի ենք դարձնում ազգային պարը, գիտելիքներ ենք տալիս ազգային ճարտարապետության, հայրենաճանաչության վերաբերյալ, տալիս ենք նախնական ռազմական գիտելիքներ' կրակել, մագլցել: Մենք ցանկանում ենք, որ երիտասարդն ստանա համակողմանի գիտելիքներ և պատկերացում ունենա իր հայրենիքի մասին, ինչը գրավական կլինի, որ նա չի օգտագործի իր ստացած գիտելիքներն արտագաղթելու համար և կշարունակի աշխատել հայրենիքում: Ու բնական է, որ դա կփոխի ընդհանուր միջավայրը: Սա գիտակցված ճանապարհ է:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղել
Ամենադիտված