Ուկրաինական քաղաքներում դրոններից Զելենսկու դեմ թռուցիկներ են տարածել
Քաղաքական
Ուկրաինական Սումի և Օդեսա քաղաքներում անհայտ անօդաչու սարքերից տարածվել են թռուցիկներ՝ ուղղված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դեմ։ Այս մասին հայտնել են ուկրաինական և ռուսական մի շարք Telegram ալիքներ։
«Страна.ua»-ի փոխանցմամբ՝ Սումիում տարածված թռուցիկները ունեցել են ռուսամետ բովանդակություն, իսկ «Одесса INFO» ալիքը հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում է, որ որոշ թռուցիկներ ձևավորված են եղել 200 գրիվնա թղթադրամի տեսքով։ Դրանց վրա գրված է եղել. «Բավական է հանդուրժել իշխանության մեջ գտնվող նացիստ-թմրամոլին, օգնիր քո երկրին փոխել ռեժիմը։ Ցանկացած օգնություն վարձատրվում է»։
Թռուցիկների հակառակ կողմում տեղադրված է եղել գրություն՝ «Ո՞վ է իրական Զելենսկին և ինչու պետք է հպարտանալ նրանով»։ Ըստ աղբյուրների՝ խոսքը կարող էր վերաբերել Ուկրաինայի նախագահի պապին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կռվել է Կարմիր բանակի շարքերում, կամ Խորհրդային Միության հերոս Գավրիիլ Զելենսկուն։ Տարածվել են նաև այլ թռուցիկներ, որոնցում նշվել է, որ ռուսների և ուկրաինացիների պապերը «եղբայրներ էին նույն խրամատներում», իսկ Հաղթանակի օրը «հիշողություն է, որը հնարավոր չէ բաժանել»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ