Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից 

«Փաստ». Վահագն Խաչատրյանի կարծիքով ՊԵԿ–ն աշխատում է նույն ոճով, ինչ ոճով նախորդներն էին աշխատում

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախորդ տարի, 2015 թվականի համեմատ, հարկային տեսչությունների կողմից իրականացված մասնակի ստուգումների և ուսումնասիրությունների քանակը կրկնակի նվազել է: Բացի այդ, ՊԵԿ–ը 2017 թվականից ընդլայնում է անհատական վերլուծությունների համակարգի կիրառությունը: Նման գործելաոճի արդյունքում, պաշտոնական տվյալների համաձայն, հարկային և մաքսային մարմինները հավաքագրել են 104 մլրդ դրամ գումար, որը Հայաստանի հարկահավաքման պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ է համարվում: Ու թեև հիմա դժվար է ասել, թե նշված ցուցանիշը 2016–ի ապրիլյան օրերին հնչեցված «աննախադեպ» արդյունքների նման օրեր անց կհերքվի, թե՝ ոչ, սակայն տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համոզված է, որ նման արդյունքի ՊԵԿ–ը հասել է ոչ թե նոր մեթոդի, այլ՝ վարչական լծակների կիրառման արդյունքում:

«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գործարարների նկատմամբ ոչ օրինական մեթոդներ են կիրառվում՝ վարչական լծակներ, կանխավճարներ, գերավճարներ: Այսինքն այն, ինչ–որ միշտ եղել է՝ կա: Պարզապես հիմա պետք էր ցույց տալ, որ իրենք ավելի լավ են աշխատել կամ նոր մեթոդներ են կիրառել, բայց մեկը մյուսի հետ կապ չունի: Իրական կյանքում ոչինչ չի փոխվել և հետագայում կերևա, թե այդ 104 միլիարդը կպահպանվի, թե՝ ոչ»,– ասում է Վ. Խաչատրյանը:

Տնտեսագետը կարծում է, որ եթե այս տարվա հունվարին, նախորդ տարվա 77 միլիարդ հավաքագրածի փոխարեն ՊԵԿ–ը կարողանա բյուջե բերել օրինակ՝ 90 միլիարդ դրամի հարկ և մինչև տարեվերջ պահպանել այդ ցուցանիշը, ապա հնարավոր կլինի ասել, որ ինչ–որ բան փոխվել է: Սակայն մեծ է հավանականությունը, որ անցյալ տարվա նման առաջին երկու–երեք ամիսներին «ռեկորդներ» սահմանեն, հետո սկսեն հակառակ ռեկորդներ սահմանել: Իսկ տարվա վերջում էլ հայտարարեն, որ 2016–ին, տարվա կտրվածքով 85 միլիարդ հարկ չի հավաքվել:

Խոսելով նոր իշխանությունների՝ երկրում արմատավորված արատավոր պրակտիկան փոխելու միտումների և նոր խաղի կանոններ սահմանելու մասին, Վ. Խաչատրյանն ասում է, որ այն նույնպես իրականության հետ որևէ աղերս չունի: Նրա դիտարկմամբ նոր կառավարությունն աշխատում է նույն ոճով, ինչ ոճով նախորդ 15 տարիների կառավարություններն են աշխատել:

«Մարդը կարող էր գործարարությամբ զբաղվել այն դեպքում, երբ կա՛մ արտոնյալ կարգավիճակում էր, կա՛մ իշխանության քաղաքական թևի ներկայացուցիչ էր, կա՛մ էլ այդ թևին էր սպասարկում: Հիմա ՊԵԿ–ի առջև հարց դրված չէ, որ ինքը պետության շահերը սպասարկի: Բացի այդ, դժբախտությունը սկսվում է նաև նրանից, որ գերմոնոպոլացված երկրի կառավարության անդամներն ասում են, թե մոնոպոլյաներ չկան մեր երկրում»,– ասում է Վ. Խաչատրյանը:

Տնտեսագետը խոսելով օրերս ՊԵԿ–ի կողմից ՍԱՍ սուպերմարկետների ցանցի մի քանի խանութներ փակելու և այնտեղ ստուգումներ իրականացնելու մասին, նշեց, որ այդ խանութների ցանցը նույն պատրվակով և սցենարով փակվել է նաև Գագիկ Խաչատրյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո: Եվ այն ավելի շատ անձնական մոտեցման հետևանք է և ոչ թե պետական շահից դրդված քայլ:
Հարկավոր է ոչ թե տնտեսվարողներին պարտադրելով բերել հարկային դաշտ, այլ այնպիսի օրենսդրական դաշտ ձևավորել, որ հարկատուն ինքը գերադասի սպիտակ դաշտում աշխատել: Բայց մեր դեպքում գործում է այլ մեխանիզմ, իսկ ավելի կենսունակ են չգրված «օրենքները», որը տնտեսվարողին այնպիսի իրավիճակի առջև է կանգնեցնում, որ նա ստիպված է օրենքից դուրս քայլեր կատարել:

«Բոլորին է հայտնի, որ գործարարությամբ զբաղվելու համար պետք է կողքից այլ գումարներ վճարել տեղական իշխանություններից սկսած մինչև համապատասխան պետական կառույցների: Կա նաև երկրորդ տարբերակը, որի ժամանակ տվյալ գործարարին մրցակիցների նկատմամբ արտոնություններ են «տրվում»: Եվ մինչև այս մոտեցումը արմատախիլ չարվի, ոչինչ էլ չի փոխվի: Ինչ վերաբերում է մենաշնորհներին, ապա դրանք մեր երկրում ոչ թե իրենց տաղանդավոր լինելու հետևանքով են առաջացել, այլ նույն այս սկզբունքի արդյունքում: Հակառակ դեպքում Հայաստանի նման տնտեսություն ունեցող երկրում այդ աստիճան մենաշնորհացում և բևեռացում չպետք է տեղի ունենար»,– ասում է Վ. Խաչատրյանը»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղել
Ամենադիտված