Ֆերգյուսոնը` Մոուրինյուի մասին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն անդրադարձել է Ժոզե Մոուրինյուի ղեկավարմամբ թիմի ելույթներին և նշել.
«Թիմը մարզչի հայելային արտացոլանքն է: Նրանք նպատակասլաց են և էներգիայով լի են խաղում: Եթե չլինեին բոլոր այդ ոչ-ոքիները, թիմը մարտահրավեր կնետեր «Չելսի»-ին: Մոուրինյուն լավ է կատարում իր աշխատանքը, նա ոգեշնչված է թիմի առաջընթացով: «Յունայթեդ»-ը մարզելը նույնքան բարդ է, որքան այնտեղ խաղալը: Ակնհայտ է, որ նա վճռականորեն գործի է անցել, թիմը լավ է խաղում, բայց բախտն այնքան էլ չի բերում: Ոչ-ոքի ավարտված 6 խաղերում «Յունայթեդ»-ը պետք է հաղթեր»,-Ֆերգյուսոնի խոսքը մեջբերում է goal.com-ը:
Անգլիայի առաջնության 22 տուրերից հետո Մոուրինյուի թիմը 6-րդ տեղում է և 14 միավորով զիջում է «Չելսի»-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու