Պուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենան ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Պեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններին Թրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվար Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ) Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլել Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը Մերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համար Հորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Միսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխա 

Թոզփչոցի...

Վերլուծական

Ընտրությունների մոտեցմանը զուգահեռ՝ հետզհետե պարզ է դառնում, որ հասարակությունը, միգուցե՝ ի հեճուկս իշխանությունների սպասումների, այնքան էլ կարծես հակվածություն չի դրսևորում՝ «ուտելու իշխանական կտերն» այն դեպքում, երբ իշխանական ճամբարից հնչող խոստումներն ու «հուսադրող» ելույթներն է՛լ ավելի են շատանում:

Մասնավորապես՝ տարբեր առիթներով այդպես էլ չեն դադարում հնչել հավաստիացումներ առ այն, որ, ասենք, շուտով Հայաստանը դառնալու է հայերի բնակության համար միակ պիտանի վայրն աշխարհում, որ եթե ժողովուրդը ևս մեկ անգամ իր վստահության քվեն տա Հանրապետականին, ապա վերջինս ջանք ու եռանդ չի խնայի՝ առաջիկա տարիներին շտկելու այն բոլոր բացթողումները, որ հնարավոր չի եղել այս ողջ ընթացքում վերացնել, ու էլի նմանատիպ ականջահաճո, բայց իրենց խորքում ոչ մի հիմք չունեցող հայտարարություններ:

Թե հասարակական կարծիքի ձևավորման վրա նմանօրինակ բաները որքանով են էֆեկտիվորեն ազդում, իհարկե, առանձին ուսումնասիրման առարկա պետք է դարձնել, բայց այն, որ հաճախ շատախոսելու փոխարեն երբեմն ավելի լավ է կոնկրետ գործերով ապացուցել սեփական խոստումների ուժը, անքննարկելի է:

Որքան էլ փորձ արվի՝ նախապես կազմած ելույթների տեքստերում Հայաստանի ապագան ներկայացնելու ամենավառ գույներով կամ հնչեցնելու խոսքեր, որոնց հեղինակներն անգամ իրենք իրենց ասածներին չեն հավատում, փաստը մնում է փաստ, որ միակ ռեալ ցուցանիշը ոչ թե դատարկ խոստումներն են, այլ՝ իրական գործերը:

Հայաստանում կոռուպցիայի բարձր մակարդակի մասին, թերևս, հայտնի է անխտիր բոլորին. բոլորն էլ գիտեն, որ ներկայիս անհույս վիճակի կարևորագույն պատճառներից մեկն էլ այն է, որ այս տարիների ընթացքում այդպես էլ կառավարություններին չհաջողվեց լուրջ պայքար տանել այս քայքայիչ երևույթի դեմ, քանի որ իրական քայլերի փոխարեն Հայաստանում նախընտրեցին, ասենք, կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ յուրատեսակ հանձնաժողովներ ու խորհուրդներ ստեղծել, որոնց օգտակար գործողության գործակիցն, ինչպես և ակնկալվում էր ի սկզբանե, հավասար եղավ զրոյի:

Օրերս, ինչպես հայտնի է, կառավարությունում գումարվել էր կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որին իրենց մասնակցությունն էին բերել նաև մի շարք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ասում են՝ նիստին հնչել են բավական հետաքրքիր առաջարկներ, նոր ու թարմ մտքեր են հղացվել և այլն՝ հանգամանք, որը, թերևս, չարժե թերագնահատել: Մի խոսքով՝ նիստն անցել է բավական ջերմ աշխատանքային մթնոլորտում:

Հարց է առաջանում, սակայն, ի՞նչ է ասել աշխատանքային ջերմ մթնոլորտ, մի՞թե այն իրենից ենթադրում է բացառապես տեսական բնույթ կրող առաջարկությունների ներկայացում համապատասխան պաշտոնյաներին, կամ որքանո՞վ է, առհասարակ, հնարավոր, նմանատիպ կառույցների միջոցով միանգամայն իրական պայքար մղել երկիրը ներսից կրծող ցեցի դեմ, որքան էլ դրանք մասշտաբային թվան. ոչ մի կերպ՝ իհարկե:

Իսկ ասվածում համոզվելու համար ընդամենը հարկավոր է ուշադրությամբ տնտղել այն իրականությունը, որում ապրում ենք մենք, անհամատեղելի կոնտրաստների այն աշխարհը, որում հայաստանյան հասարակությունը փորձում է սեփական ապագան կառուցել: Մեզ շրջապատող իրականությունն, ինչպես հասկանալի է, որևիցե աղերս չի կարող ունենալ դեկլարատիվ բնույթ կրող հայտարարությունների հետ, քանի որ այդ երկուսի միջև առկա է մի այնպիսի վիհ, որը մեկ ցատկով հաղթահարելն ուղղակի անհնարին է ցանկացած մեկի համար:

Այնինչ՝ կոռուպցիայի դեմ պայքարի շատ հեշտ ու փորձված մեթոդ կա. փոխարենը հավելյալ կառույցներ ստեղծելու ու այլ նմանատիպ ձևական բաներ անելու, հարկ է, որ միջին վիճակագրական չինովնիկն իր մեջ ուժ գտնի ու սեփական օրինակով ապացուցի, ասենք, նույն կառավարության ձգտումները՝ պայքարելու կոռուպցիայի դեմ: Երբ մի քանի հարյուր հազար դրամ ստացող չինովնիկը կառուցում է մի քանի հարյուր հազար դոլարանոց առանձնատուն, բոլոր պնդումներն այն մասին, թե երկրում կոռուպցիայի դեմ պայքար է գնում, կորցնում են իրենց ազդեցությունն ու իմաստազրկվում. չինովնիկը պետք է մեզնից մեկը լինի, այլ ոչ թե՝ արտոնյալ մեկն, ում հանցանքներն ու զանցանքներն, ի տարբերություն սովորական քաղաքացիների, ներվում են միշտ:

Այնպես որ՝ դժվար հնարավոր լինի կոռուպցիայի դեմն առնել, ասենք, լոկ պաշտոնյաների ունեցվածքի մասին հայտարարագրեր ներկայացնել պարտադրելով. դրանք կարելի է և կեղծել.այնպես չէ՞...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄիսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխաԻնդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողությունՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավորԹուրքիան հրապարակել է ուղղաթիռի վթարից զոհված հինգ զինծառայողների անուններըՋրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռովԹրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային համագործակցության զարգացումըShein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարիԱՄՆ-ը պատրաստվում է բարձրացնել Չինաստանի, ԵՄ-ի և ևս 14 երկրի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերըԸնտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Իրանը կարող է ուժով ճեղքել ԱՄՆ-ի շրջափակումըՎաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինիՍուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպաններիԵրևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցելՍտամբուլի օդանավակայանում 1,58 մլն դոլարի մետամֆետամին են առգրավելԲենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացելԶզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվելՈղբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերինԴադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունըԱվստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերըՄոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումըԶապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցմանԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԵվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքումԻրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվելԳերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերըՂրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսովԻրանը հայտարարել է ԱՄՆ ճնշման ֆոնին Հորմուզի նեղուցի վերահսկողությունն ուժեղացնելու մասին
Ամենադիտված