Նկարչուհին իրեն մոխրամանի է «վերածել» ծխողներին սարսափեցնելու համար (տեսանյութ)
Հասարակություն
Սերբ նկարչուհի Միրյանա Կիկա Միլոշեւիչը կազմակերպել է սեփական հակածխախոտային արշավը. վրձինների եւ ներկերի միջոցով իր գլխին մոխրաման է պատկերել եւ իր համար սեւ, ծխախոտի մնացորդներով լի թոքեր նկարել:
Օպտիկական պատրանքի ստեղծման տեսագրությունը հունվարի 18-ին հրապարակվել է նրա YouTube-ալիքում, սակայն զանգվածային լրատվամիջոցները, մասնավորապես, The Daily Mirror-ը, տեսահոլովակի վրա ուշադրություն են դարձրել սոսկ մեկ շաբաթ անց:
«Կարծում եմ՝ հարկ չկա բացատրելու, թե ինչն է ինձ ոգեշնչել»,- պարզաբանել է գրիմարարն իր պերֆորմանսի թեման:
Միլոշեւիչը միջազգային հռչակ է ստացել 2016 թվականի հուլիսին այն բանից հետո, երբ հրապարակեց ծխախոտատուփի սատանի ճտի կերպարանափոխվելու իր տեսագրությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ