Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից 

«Փաստ». Նոր, բարդ ու նուրբ առաջադրանք ընտրակեղծարարներին

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը

– Պարոն Քոչարյան, առաջիկա խորհրդարանական ընտրություններն ինչո՞վ կտարբերվեն նախագահական ընտրություններից:

– Միշտ Ազգային ժողովի ընտրությունները նախագահական ընտրություններից տարբերվել են նրանով, որ նախագահականի ժամանակ հաղթողին հասնում է ամեն ինչ, պարտվողին' ոչինչ: Իսկ խորհրդարանական ընտրությունների պարագայում այդպես չէ: Առկա է նկարչի ներկապնակը' իր տարբեր գույներով: Մեկը' մի փոքր քիչ, մեկը' մի փոքր շատ, մեկը կստանա հինգ տոկոս, մեկը' տասը տոկոս: Բայց բոլորն էլ շանս ունեն անցնելու խորհրդարան: Եվ ամեն մեկի կողմից պայքարն ընթանալու է իր տոկոսի համար: Չի լինելու սև ու սպիտակի, կյանքի ու մահու կռիվ:

– Կեղծ և ոչ կեղծ ընդդիմություն. այս թեզն ո՞վ է շրջանառել, ո՞ւմ կողմից է մեջտեղ բերվել:

– Դա շատ բնական թեզ է: Որովհետև տարիների ընթացքում մարդիկ այնքան են տեսել, թե ոնց են այս կուսակցությունից այն կուսակցություն թռնում, սկզբից հայհոյում են իշխանությանը, բայց մեկ էլ պարզվում է, որ իշխանության կողքին են: Կամ' իշխանության մեջ են, մեկ էլ գործից հանում են, դառնում են ընդդիմություն: Այնպես չէ, որ մեկը հատուկ շրջանառում է այդ արտահայտությունը:

– Իսկ այդ հանգամանքից' ընդդիմադիր դաշտի կռիվ–ղալմաղալից իշխանությունը չի՞ օգտվում, ձեռքերը չի՞ տաքացնում կրակի վրա:

– Իհարկե, օգտվում է: Դա էլ է բնական: Ինչ ուժ էլ լինի, կօգտվի:

– Իսկ ի՞նչ եք կարծում' մեր ընդդիմությունը կմիավորվի՞ կամ' միավորվում է գաղափարակա՞ն հենքով:

– Չկա գաղափարական հենք, ընդհանրապես: Մոռացեք’:

– Նրանց կանոնադրությունների մեջ դա գրված է:

– Է, որ գրված է' ի՞նչ: Գնացեք իրենց հարցրեք. իրենք գիտե՞ն իրենց կանոնադրությունը: Կամ' ո՞րն է իրենց գաղափարական հենքը: Մի բան կա, որը կարող են մատնանշել, և որը կրկին գաղափար չէ' իշխանափոխությունը:

– Այսինքն' մարտավարական խնդիր լուծելու համար:

– Այո: Միա՛յն: Ռազմավարական խնդիրների համար գաղափարական հենք գոյություն չունի ոչ իշխանական դաշտում և ոչ ընդդիմադիր դաշտում: Հայաստանում քաղաքական դաշտը գաղափարական առումով փոշիացած և զրոյացած է:

– Իսկ ընդդիմադիր դաշտի նոր կուսակցությունները և հները ինչպե՞ս կհարաբերվեն ընտրությունների ժամանակ: Խանդ և այլն…

– Անշուշտ դա կլինի: Արդեն իսկ կա: Ամեն մեկը պայքարելու է իր ձայնի համար: Ի տարբերություն նախագահական ընտրությունների, խորհրդարանական ընտրությունների սկզբունքն է' եղունգ ունես' գլուխդ քորի:

– Իսկ Ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմադիր և իշխանական ուժերի միջև ձեռք բերված կոնսենսուսը կբարելավի՞ ընտրությունների որակը:

– Կապրենք' կտեսնենք: Ես, լինելով շատ օպտիմիստ մարդ, նաև մեր հասարակության շատ անդամներից տարբերվելով նաև նրանով, որ այնուամենայնիվ իմ հույսը չի մեռնում երբեք, անգամ' վերջում, այդ հարցում մի քիչ ավելի ռեալիստ եմ: Ընդգծենք' ոչ թե պեսիմիստ եմ, այլ' ռեալիստ եմ:

Բանն այն է, որ այս հարցում ընդամենը փոխվում են տեխնոլոգիաները: Պարզ է, որ վաղուց արդեն չկա քվեատուփ գողանալը, լույսեր հանգցնելը, լցոնումներ անելը: Այս տեխնոլոգիաները մնացել են անցյալում: Այժմվա մեթոդներն այլ են: Պարզապես շատ ավելի վաղ, ընտրատեղամասերից շատ ավելի հեռու գնվում է ընտրողի ձայնը, որն էլ ֆիքսել փաստացի հնարավոր չէ:

– Այսինքն նոր առաջադրանք, նուրբ ու բարդ առաջադրանք է տրվելու մեր ընտրակեղծիքներ անողներին:

– Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Վանաձորում, երբ արդեն ընտրությունը եղել–վերջացել էր: Պարզ էր, որ ինչ–որ կերպ գնվեցին ավագանու ձայները, երբ քաղաքապետ դարձավ ՀՀԿ–ի թեկնածուն: Բայց ահա դրանից հետո չեն կարողանում ավագանու նիստեր անել: Բանն այն է, որ քաղաքապետն ընտրվեց փակ–գաղտնի քվեարկությամբ, իսկ եթե գան–նստեն սեղանի շուրջ, որպեսզի ավագանու նիստ գումարվի, արդեն հայտնի կդառնա, թե ովքեր էին ծախվող անդամները»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղել
Ամենադիտված