Պուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենան ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Պեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններին Թրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվար Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ) Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլել Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը Մերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համար Հորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Միսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխա 

Աշոտ Աղաբաբյանն ու «անարդար աշխարհը»

Քաղաքական

Ո՞վ է Աշոտ Աղաբաբյանը. ՀՀԿ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր: Համենայն դեպս այդպես է գրված ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքում: Սակայն այդպես գրված է միայն կայքում, իսկ իրականում Աշոտ Աղաբայանը վաղուց չի հաճախում ԱԺ նիստերին: Ասում են, որ նա վաղուց նեղացած է հարազատ կուսակցությունից, քանի որ ՊԵԿ-ի կողմից ենթարկվել է խոշոր տուգանքի, իսկ հարազատ կուսակցությունում նրա գոյության մասին վաղուց մոռացել են:

Աշոտ Աղաղբայանը չի հասկանում, որ եթե ինչ-որ մեկի գոյության մասին մոռանում են, ապա դրանում մեղավոր է հենց ինքը, այլ ոչ թե մոռացողը: Աշոտ Աղաբաբյանը նաև չի հասկանում, որ ՊԵԿ-ի տուգանքներից իրեն պետք է պաշտպանի ոչ թե կուսակցությունը, այլ իր պարտաճանաչ, օրենքի տառին համապատասխան բիզնես-գործունեությունը, որը փաստորեն, չկա: Եթե խախտում ես օրենքը, ուրեմն պիտի տուգանվես, այդպես է պահանջում օրենքը, իսկ Աշժոտ Աղաբաբյանը չի ուզւոմ ենթարկվել օրենքին, բայց նաև ուզում է չտուգանվել: Ինչպես կասեր հայտնի դասականը, համ ուզում է կուսյ մնալ, համ հաճույք ստանալ:

Այժմ բոլորից նեղացած և մի մութ անկյունում ծվարած Աշոտ Աղաբաբյանը երբեմն հարցազրույցներ է տալիս՝ փորձելով հիշեցնել իր գոյության մասին, որի ժամանակ գնահատականներ է տալիս ներկայիս քաղաքական գործընթացներին, քաղաքական դաշտի ծանրքաշային գործիչներին: Երեկ նա կրկին մտքի փայալատակումներ է ունեցել, խոսել է Գագիկ Ծառուկյանի մասին, ինչով կրկին ապացուցել է բոլորից, աշխարհից հեռացած ու դառնացած լինելու իր հոգեվիճակը: Թե ինչո՞ւ են լրատվամիջոցները ընդհանրապես հարցազրույց վերցնում Աշոտ Աղաբաբյանից, այլ հարց է, բայց մեկ կա մեկ այլ կարևոր հարց: Ինչու է Աշոտ Աղաբաբյանը միշտ նույն երգը երգում, երբ խոսքը գնում է Գագիկ Ծառուկյանի մասին: Իսկ դա ունի իր հայտնի պատճառը:

Գագիկ Ծառուկյանի հիմնած «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում այսօր աշխատում են նախկինում «Հրազդան» տոնավաճառում աշխատած բազմաթիվ առևտրևականներ: «Հրազդան» տոնավաճառը, հիշեցնենք, պատկանում է Աշոտ Աղաբաբյանին: Իսկ ի՞նչն էր պատճառը, որ նրանք լքեցին «Հրազդան» տոնավաճառը և գնացին «Առինջ մոլ»: Պատճառը այն էր, որ Աշոտ Աղաբաբյանը որոշեց կտրուկ բարձացնել իր տոնավաճառի տաղավարների ամսական վճարը, ինչը հարուցեց օրվա հացի գումար վաստակող առևտրականների արդարացի դժգոհությունը: Նրանց խնդրին անհաղորդ չմնաց Գագիկ Ծառուկյանը և առաջարկեց իր օգնությունը: Առևտրականները լքեցին «Հրազդան» տոնավաճառը ու սկսեցին աշխատել Առինջ մոլում, անհամեմատ շահավետ պայմաններով, և աշխատում են առայսօր:

Աշոտ Աղաբաբյանը ժամանակին շատ ծանր տարավ այս փաստը, ու չի կարողաբում այդ խնդիրը մարսել մինչև հիմա: Աշոտ Աղաբաբյանը չի հասկանում, որ Գագիկ Ծառուկյանը այդ ամենում որևէ կապ չունի, որ այդ ամենի մեղավորը հենց ինքն է՝ Աղաբաբյանը, որը մի պահ որոշեց սեփական ֆինանսական խնդիրները բարդել առևտրով զբաղվողների վրա և բարձրացնել վարձավճարները և արդյունքում ստացավ այն ինչ ստացավ: Դա է պատճառը, որ մինչև հիմա Գագիկ Ծառուկյանի անունը լսելիս Աշոտ Աղաբաբյանի հին դարդերը իրար են գալիս, ճնշման տատանումներ են սկսում նրա մոտ և նա սկսում է նյարդային կերպով բարբաջել:

Առ այսօր մեղքը իր մեջ փնտրելու փոխարեն Աշոտ Աղաբաբյանը ապրում է նեղացած ու մոռացված, «դարդերը գինու մեջ խեղդելով»: Ի դեպ, վերջինը ոչ թե պատկերավոր արտահայտություն է, այլ իրականություն: Հայտնի փաստ է, որ Աշոտ Աղաբաբյանը ուղղակի կախվածություն ունի ալկոհոլից և նրան հաճախ կարելի է տեսնել գինովցած, հարբած: Ավելին, ԱԺ պատգամավորը հաճախակի հարբած հայտնվել է լրագրողների առաջ, հարբած վիճակում պատասխանել լրագրողների հարցերին՝ ամբողջովին մատնելով իր վիճակը, հարբած մասնակցել կարևոր նիստերի և այլն:

Կարծում ենք այսքանից հետո ցանկացած կուսակցություն նման գործչին պետք է դուրս մղեր իր շարքից, սակայն այս դեպքում նույնպես Աշոտ Աղաբաբյանը պատճառը իր մեջ փնտրելու փոխարեն նեղանում է հարազատ կուսակցությունից: Մի խոսքով Աշոտ Աղաբայանը նեղացած է ՀՀԿ-ից, նեղացած է ՊԵԿ-ից, նեղացած է Գագիկ Ծառուկյանինց, նեղացած է լրագրողներից, նեղացած է ԱԺ-ից, նեղացած է աշխարհից և միայն ալկոհոլն է դարձել նրա միակ մխիթարանքը:

Իրոք տխուր իրավիճակ է ստեղծվել նրա համար, բայց այսքանից հետո գտնմվում են լրատվամիջոցներ, որ նրանից հարցարզւոյց են վերցնում և հրապարակում: Աշոտ Աղաբաբյանը դրանից շահում է, քանի որ հիշեցնում է իր մասին, իսկ լրատվամիջոցը տուժում՝ անկում գրանցելով սեփական վարկանիշում:

Աղբյուրը՝ realnews.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄիսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխաԻնդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողությունՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավորԹուրքիան հրապարակել է ուղղաթիռի վթարից զոհված հինգ զինծառայողների անուններըՋրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռովԹրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային համագործակցության զարգացումըShein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարիԱՄՆ-ը պատրաստվում է բարձրացնել Չինաստանի, ԵՄ-ի և ևս 14 երկրի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերըԸնտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Իրանը կարող է ուժով ճեղքել ԱՄՆ-ի շրջափակումըՎաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինիՍուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպաններիԵրևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցելՍտամբուլի օդանավակայանում 1,58 մլն դոլարի մետամֆետամին են առգրավելԲենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացելԶզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվելՈղբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերինԴադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունըԱվստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերըՄոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումըԶապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցմանԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԵվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքումԻրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվելԳերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերըՂրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսովԻրանը հայտարարել է ԱՄՆ ճնշման ֆոնին Հորմուզի նեղուցի վերահսկողությունն ուժեղացնելու մասին ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը
Ամենադիտված