Մայրը հաղորդում է տվել, որ բռնաբարել են իր անչափահաս աղջկան
Հասարակություն
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Արարատի մարզի անչափահաս բնակչուհուն բռնաբարելու դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնից:
2017թ. հունվարի 21-ին Արարատի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ հունվարի 17-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Արագածոտնի մարզի մի բնակիչ բռնություն գործադրելով սեռական հարաբերություն է ունեցել իր անչափահաս աղջկա հետ՝ վերջինիս կամքին հակառակ:
Հաղորդման հիման վրա Արագածոտնի մարզային դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն իրականացնելու համար:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ