Քթի վիրահատությունից մահացած 24-ամյա աղջկա մայրը մանրամասներ է պատմում (տեսանյութեր)
Հասարակություն
Ռուսական Life.ru կայքը զրուցել է 2016թ. դեկտեմբերին բժիշկների սխալի հետևանքով քթի վիրահատության արդյունքում մահացած 24-ամյա հայ աղջկա՝ Մանե Մարտիրոսյանի մայրիկի հետ, ով պատմել է դստեր՝ պլաստիկ վիրահատություն անելու որոշման և մահվան պատճառների մասին:
«Ես մշտապես ասում էի, որ պետք չէ այստեղ՝ Բելգրադում կատարել վիրահատությունը, անգամ խոսել էի Հայաստանում աշխատող պլաստիկ վիրաբույժի հետ, բայց նա շատ էր ցանկանում վիրահատությունն անել մինչև Նոր տարին և մի օր ասաց, որ հենց այստեղ գտել է մի լավ վիրաբույժի՝ չպատմելով այդ վիրաբույժի մասին մեզ՝ ոչինչ»,-Life.ru-ի թղթակցի հետ զրույցում պատմել է մահացած աղջկա մայրը:
Մանե Մարտիրոսյանի մայրը պատմել է նաև, թե որքան գումար էր վճարել աղջիկը բժշկին՝ վիրահատության համար: «Նա հիվանդանոցում վճարել է 9 672 ռուսական ռուբլի հենց հիվանդանոցի դրամարկղում, ևս 60 000 ռուբլի էլ տվել է հենց վիրահատող բժշկին»:
Առավել մանրամասն՝ տեսանյութերում.


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ