Կադրային փոփոխություններ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում
Հասարակություն
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2017թ.-ի հունվարի 26-ին Ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրամաններով ծառայությունում կատարվել են կադրային նոր նշանակումներ.
Արդարադատության մայոր Էդգար Հայկի Պողոսյանը նշանակվել է Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ' ազատվելով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչի պաշտոնից:
Արդարադատության գնդապետ Աշոտ Սուրիկի Հակոբյանը նշանակվել է Կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ' ազատվելով Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից:
Արդարադատության մայոր Գարեգին Վլադիմիրի Բեգոյանը նշանակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ' ազատվելով Խոշտանգումների եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչի պաշտոնից:
Արդարադատության գնդապետ Արտակ Վահրամի Թադեւոսյանն ու արդարադատության կապիտան Զավեն Գեւորգի Թադեւոսյանը նշանակվել են Խոշտանգումների եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչներ' ազատվելով համապատասխանաբար Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչի եւ Կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչի պաշտոններից:
Արդարադատության մայոր Սմբատ Ատոմի Մխիթարյանը նշանակվել է Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ' ազատվելով նույն վարչության հատկապես կարեւոր գործերի քննիչի պաշտոնից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ