Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից 

«Փաստ». Հայկական ատոմակայանի կանգնեցման և վերագործարկման որոշումների արանքում

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իրականում Հայաստանի ատոմակայանը կանգնեցնելու որոշումը կայացվել է 1988 թ.–ի դեկտեմբերի 7–ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո, երբ ԽՍՀՄ բարձրաստիճան պաշտոնյաները որոշում են կայացրել ևս մեկ անգամ ուսումնասիրել և քարտեզագրել Հայաստանի ողջ տարածքի սեյսմակայունության վիճակը. «Փաստի» հետ զրույցում այս մասին ասաց խորհրդային տարիներին Պետպլանի էներգետիկայի և վառելիքի բաժնի պետ Էդվարդ Արզումանյանը, ով հետագայում դարձել է նաև ՀՀ էներգետիկայի առաջին փոխնախարարը:

Եվ այսպես՝ դեկտեմբերի 15–ին Հայաստանի ԳԱԱ–ում կազմված նոր քարտեզը, որով Հայկական ատոմակայանը «հայտնվեց» 10 բալանոց երկրաշարժի հավանականության գոտում, դարձավ ճակատագրական Հայաստանի համար և հունվարի 6–ին արդեն, ԽՍՀՄ կառավարությունը որոշում կայացրեց կանգնեցնել հայկական ատոմակայանը: «Քանի որ 1989 թ.–ի առաջին եռամսյակում պետք էր ավարտին հասցնել աշխատանքները, որոշում կայացվեց փետրվարի 25–ին կանգնեցնել առաջին բլոկը, իսկ մարտի 18–ին՝ երկրորդը: Եվ այդպես էլ եղավ»,– ասաց Է. Արզումանյանը:

Տարիներ անց, երբ հայկական ատոմակայանի վերագործարկման որոշում է կայացվել հարկավոր է եղել նախ լուծել միջուկային վառելիքը Հայաստան հասցնելու հարցը: Նշենք, որ խորհրդային տարիներին այն Հայաստան էր բերվում երկաթգծով, սակայն, երբ 1991 թվականի աշնանից հետո, երբ Ադրբեջանից և Վրաստանից Հայաստան եկող երկաթուղային տրանսպորտի գործունեությունը դադարեցված էր, բնական հարց է ծագել, թե ստեղծված իրավիճակում ինչպես պետք է Հայաստան բերվի ատոմային վառելիքը: Միակ ճանապարհն այն ինքնաթիռով Հայաստան հասցնելն էր, սակայն օդային ճանապարհով առաջին անգամ նման պատասխանատու «բեռ» տեղափոխելը, պարզվում էր այդքան էլ հեշտ չէր և բազում ռիսկեր էր պարունակում:
Առաջին նման խիզախ քայլը կազմակերպվել և իրականացվել է Էդվարդ Արզումանյանի անմիջական ջանքերի շնորհիվ և նրա մասնակցությամբ' 1995 թ.–ի փետրվարի 9–ին:

«Մոսկվայում մոտ մեկ ամիս կորցրեցինք, որպեսզի Ռուսաստանի ատոմային հսկողության կոմիտեի կողմից Իլ 76 ինքնաթիռով ատոմային վառելիք տեղափոխելու թույլտվություն ստանանք: Առաջին թռիչքի ժամանակ, սակայն, տեղի ունեցավ մի դեպք, որը կարող էր ճակատագրական ավարտ ունենալ ոչ միայն օդանավի անձնակազմի կամ ինձ համար, այլև ողջ տարածաշրջանի»,– ասում է Է. Արզումանյանը:
Ապրումների պատճառով նախկին փոխնախարարի մազերը հաշված ժամերի ընթացքում հասցրել են սպիտակել, որի մասին նա իմացել է տուն վերադառնալուց և իր կնոջ զարմանքից քարացած հայացքից հետո միայն: Դեպքը, որը կարող էր ճակատագրական ավարտ ունենալ քաղաքական պատճառներով է պայմանավորված եղել: Հիշեցնենք, որ այդ տարիներին Վրաստանը նույնպես անկախացել էր ԽՍՀՄ–ից և իր օդային տարածքի հսկողությունն ինքնուրույն էր իրականացնում: Այդ պատճառով էլ Ռուսաստանից Վրաստանի վրայով թռիչք իրականացնելու համար հարկավոր էր նախ վրացական կողմի թույլտվությունը ստանալ:

«Մոսկվայից ես անմիջապես Հայաստանի կառավարության հետ էի աշխատում և տեղեկացրեցի, որ հաջորդ օրն առավոտյան Մոսկվայից պետք է թռչենք Հայաստան: Տեղեկացրեցի նաև ինքնաթիռի հնգանիշ համարը և ասացի, որ մեր ինքնաթիռը 13 րոպե պետք է թռչի Վրաստանի վրայով: Խնդրեցի, որ վրացական կողմի համաձայնությունը ստանան: Ինձ խոստացան ամեն ինչ կազմակերպել, սակայն թռիչքի ժամանակ, երբ արդեն մոտենում էինք Կովկասյան լեռնաշղթային, օդանավի հրամանատարը ինձ կանչեց և ասաց, որ վրացական կողմի ավիադիսպետչերը հարցնում է՝ ով եք, ինչ եք տեղափոխում և ուր եք գնում»,– պատմում է Է. Արզումանյանը:

Վրացական կողմից տեղեկանում է, որ օդանավի թռիչքի թույլտվություն վրացական կողմում չկա և ինքնաթիռի անձնակազմին առաջարկում են հետ վերադառնալ: Հակառակ դեպքում նրանք սպառնում են, որ կործանիչ ինքնաթիռներ օդ բարձրացնելով կստիպեն օդանավին հարկադիր վայրէջք կատարել բեռի պարունակությունը ստուգելու համար կամ էլ հենց օդում կոչնչացնեն ինքնաթիռը:

«Ես որ լսեցի, որ կարող է ինքնաթիռը ոչնչացնեն, մտածեցի՝ ես որ մահանամ ոչինչ, բայց ի՞նչ կլինի ատոմային վառելիքի հետ: Ու ես հասկացա, թե որն է խնդիրը և հրամանատարին ասացի, որ ընդամենը 13 րոպեից 3–ն արդեն անցել է, 10 րոպե էլ եթե նրանց զբաղեցնենք, կանցնենք վրացական օդային սահմանը և այլևս ոչ մի վտանգ չի լինի: Մենք սկսեցինք վրացի դիսպետչերի հետ կապի մեջ մնալ, ձևացնում էինք, թե լավ չենք լսում: Նա կրկնում էր հարցերը և այլն: Նրանց ասացինք, որ մեր էլեկտրակայանի համար վառելիք ենք տանում: Եվ երբ ևս 8 րոպե էլ անցավ, պարզ էր, որ Վրաստանի օդային սահմանից դուրս գալուն մնացել էր արդեն 2 րոպե և եթե նույնիսկ այդ ընթացքում նրանք կործանիչներ օդ բարձրացնեին, ապա չէին հասցնի մեզ հարվածել, քանի որ մենք արդեն հատած կլինեինք Հայաստանի սահմանը»,– պատմեց նորանկախ Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի նախարարության առաջին փոխնախարարը:

Հայաստան հասնելուց հետո պարզվել է, որ հայկական կողմի պատասխանատուների վարչական շղթայի դանդաղ ու սխալ աշխատելու արդյունքում օդանավի մասին տեղեկությունը վրացական կողմին հասել էր բավականին ուշացումով: Դրանից հետո արդեն Հայկական ատոմակայանը վերագործարկելու համար պահանջվող վառելիքն ամբողջությամբ Հայաստան տեղափոխելու համար իրականացվել է ևս վեց չվերթ և կարողացել են այն քանակությամբ ատոմային վառելիք տեղափոխել, որքան անհրաժեշտ էր ատոմակայանի վերագործարկման համար»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղել
Ամենադիտված