Բարձրաստիճան շուրջ 40 թուրք զինվորական Գերմանիայից ապաստան է խնդրել
Համաշխարհային Մամուլ
Գերմանիայի տարածքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազաներում ծառայություն իրականացնող շուրջ 40 թուրք զինծառայող գերմանական իշխանություններին դիմում են ներկայացրել ապաստան ստանալու խնդրանքով: Այս մասին տեղեկացնում է գերմանական Spiegel պարբերականը:
Պարբերականի տվյալներով' խոսքը մեծամասամբ բարձրաստիճան սպայակազմի մասին է: Ներգաղթի ու փախստականների հարցերով դաշնային վարչությունը և Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել են, որ նրանց գործերը քննվելու են սովորական կարգով:
«Անկասկած, մենք չենք կարող այդ զինվորականներին ուղարկել հետ' Թուրքիա: Նրանց այնտեղ անմիջապես կբանտարկեն»,- Spiegel-ին ասել է Բունդեսթագի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միության (CDU/CSU) ներկայացուցիչ Շտեֆան Մայերը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում