Գերմանիայի ՆԳ նախարարը մերժել է Թուրքիայի պահանջը
Համաշխարհային Մամուլ
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերեն մերժել է Թուրքիայի պահանջը' չուսումնասիրելու թուրք բարձրաստիճան զինվորականների ապաստան ստանալու դիմումները: Այս մասին նախարարն ասել է Passauer Neuen Presse պարբերականին:
«Թուրքիային ուղղված հատուկ մոտեցում չկա: Գերմանիայի Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակը ինքնուրույն է որոշումներ կայացնում: Դա անկասկած գործում է նաև թուրքերի դիմումների համար»,- ասել է նա:
Մայզիերեն հայտնել է նաև, որ անցնող տարի ավելացել է Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը:
Գերմանիայի տարածքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազաներում ծառայություն իրականացնող շուրջ 40 թուրք զինծառայող գերմանական իշխանություններին դիմում են ներկայացրել ապաստան ստանալու խնդրանքով: Թուրքական իշխանությունները պահանջում են գերմանական կողմից զինծառայողներին հանձնել իրենց:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)