Սաակաշվիլին չի բացառել Վրաստանում Ռուսաստանի կողմից իշխանափոխության սցենարների կիրառումը
Վրաստան
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ աշնանը սպասվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի բացառվում Ռուսաստանի կողմից Վրաստանի ներքին կյանքին խառնվելու և ճնշումներ գործադրելու փորձերը, հաղորդում է News Georgia–ն։
«Մեր հարևանը (Ռուսաստան), խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, սահմանի վրա երկարաժամկետ զորավարժություններ է սկսել, և փորձելու է պատճառներ գտնել ընտրությունների ժամանակ Վրաստանում իշխանափոխություն կատարել։ Մենք գիտենք, որ նման ծրագիր գոյություն ունի, և դրան հասնելու համար ամեն ինչ արվում է։ Բայց Վրաստանի կայունության հիմնական երաշխավորը վրացի ժողովուրդն է, և, ավելին քան երբևէ, վստահ եմ, որ նա ոտքի կկանգնի իր երկրի պաշտպանության և ժողովրդավարության պահպանման համար», - ասել է Սաակաշվիլին՝ վրացի պատգամավորների հետ խորհրդարանի նոր շենքի բակում կայացած հանդիպման ընթացքում։
Վրաստանի նախագահն ընդգծել է, որ առաջիկա ընտրությունների ժողովրդավարական լինելը սկզբունքային է Վրաստանի ապագայի համար։
«Կան մարդիկ, որոնք պատրաստվում են ոչ թե ընտրություններին, այլ նրան, որ դրանք օգտագործեն երկրի զարգացմանը խոչընդոտելու համար, որպեսզի ՆԱՏՕ–ի հաջորդ գագաթնաժողովին Վրաստանը չդառնա կառույցի լիիրավ անդամ», – հայտարարել է Սաակաշվիլին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)