Արտոնված երթի ժամանակ մոտ 10 մարդ է ձերբակալվել
Ռուսաստան
Մոտ մեկ տասնյակ մարդիկ տեղափոխվել են ոստիկանության բաժանմունքներ՝ բացատրական աշխատանքներ անցկացնելու նպատակով։ Այս մասին հաղորդում են ՌԴ ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները։
Երիտասարդները ձերբակալվել են Մոսկվայի կենտրոնում արտոնված երթի անցկացման վայրի մոտակայքում պաստառներ փակցնելու պատճառով։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Նովոպուշկինսկի հրապարակում անցկացվող հանրահավաքին մասնակցել է մոտ 100 մարդ։ Միջոցառման սկզբում կազմակերպիչների խնդրանքով ոստիկանները տվյալ տարածքից փորձել են դուրս հրավիրել մի խումբ «ազգայնական հայացքների տեր քաղաքացիների», սակայն նրանք հրաժարվել են հեռանալ։ Երիտասարդները բարձրացրել են պաստառները և սկսել կարգախոսներ բացականչել։ Ոստիկանությունը մոտ 10 մարդ է ձերբակալել և տեղափոխել բաժանմունքներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)