Սոբչակը չի վարի Муз-ТВ-ի մրցանակաբաշխությունը
Ռուսաստան
Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակին հեռացրել են Муз-ТВ հեռուստաալիքի մրցանակաբաշխության արարողության հաղորդավարի աշխատանքից:
Այս միջադեպից հետո Քսենիան Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Ես հարց եմ տալիս` ինչու: «Դու ինքդ հասկանում ես: Մենք չէինք ուզում, բայց զանգեցին»: Ինչքան մանր է այս ամենը... Իմացեք` ես չեմ հիվանդացել»:
Սոբչակը պնդում է, որ մրցանակաբաշխության` իր լուսանկարով գովազդային պաստառը` մայիսի 15-ի ամսաթվով, դեռևս պահպանված է Yandex որոնողական համակարգում: Սակայն, կայքէջի նոր տարբերակում հեռուստահաղորդավարուհու մասին չի հիշատակվում:
Նշենք նաև, որ Муз-ТВ հեռուստաալիքի ամենամյա մրցանակաբաշխությունը Սոբչակը վարել է 2007 թվականից:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)