Մոսկվայում բերման են ենթարկվել չարտոնված գեյ-շքերթի մասնակիցներ ու նրանց նկատմամբ ագրեսիվ տրամադրված քաղաքացիներ
Ռուսաստան
Մի քանի մարդ է ձերբակալվել Մոսկվայի քաղաքային խորհրդարանի շենքի մոտ, որտեղ այս պահին տեղի է ունենում նույնասեռականների չարտոնված երթը. հաղորդում է Интерфакс-ը:
Սկզբում ձերբակալվել են՝ մի երիտասարդ, որը դեմ էր արտահայտվում նույնասեռականության քարոզչությունն արգելող օրենքի ընդունմանը և մի այլ քաղաքացի, որը կողմ է օրենքի ընդունմանը. նրանք վիճել են, ինչից հետո քաշքշուկ է սկսվել, և ոստիկանությունը երկուսին էլ բերման է ենթարկել:
Դրանից հետո ձերբակալվել են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկտամամբ ագրեսիվ տրամադրված մի քանի երիտասարդ: Բերման են ենթարկվել նաև չարտոնված երթի մի շարք մասնակիցներ՝ ծիածանագույն պաստառներ բռնելու պատճառով:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)