Ընտրություններին տեխնիկական սարքավորումները փորձարկելիս առաջ են եկել խնդիրներ
Քաղաքական
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր' փետրվարի 17-ին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրեց տեղեկություններ՝ փետրվարի 12-ին Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա եւ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների փորձարկման վերաբերյալ:
Մամուլի ասուլիսին մասնակցեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ թերություններ են արձանագրվել Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա եւ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները փորձարկելու ժամանակ:
«Խնդիրների առաջին խումբը վերաբերում է վերահսկողությանը: Օրինակ, կրկնակի քվեարկության ժամանակ կարմիր նշան է ցույց տալիս, իսկ եթե սխալ տեղամաս է, դեղին լույս է վառվում: Անհրաժեշտություն կար, որ այդ նշանները մեծացվեն: Դիտորդների առաջարկով լույսը վառվելը կզուգորդվի ձայնային ազդանշանով: Եթե անձնագիրը խազով է կամ մաշված, սարքը չի կարդում, առաջարակություն եղավ, որ կրկին ձայնային ազդանշան լինի»:
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն նշեց, որ նոր սարքերը բավական կօգնեն ազնիվ ընտրություններ անցկացնելու համար: «Ընտրողը գալիս է՝ ասում է ես այս մարդն եմ, ստուգում են, դա օգնում է վերցնել բազմակի քվեարկությունը կամ սխալ ընտատարածքում քվեարկությունը: Մենք վստահ ենք, որ սա շատ կօգնի որակական նոր մակարդակի հասցնելու ընտրությունները Հայաստանում, որը նախկինում չի եղել»,-ասաց նա:


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին