Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» 

Հայաստանը՝ Թուրքիայի տնտեսական ֆորպոստ...

Վերլուծական

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վատթար վիճակի մասին հայտնի է բոլորին: Ասել, թե դրանք սառն են, խիստ լավատեսական կլիներ, քանի որ հարաբերություններ, որպես այդպիսին, ըստ էության, գոյություն էլ չունեն:

Բայց արի ու տես, որ երբ խոսքը վերաբերում է տնտեսական շահերին, երբ խոսքը վերաբերում է բիզնեսին, այդ չեղած հարաբերությունները հեշտորեն մոռացվում են. մեջտեղ է գալիս առևտուրն ու հաստատում սեփական օրենքները՝ հիմնված բացառապես նյութական շահի վրա:

Ստացվել է այնպես, սակայն, որ Հայաստան-Թուրքիա երկկողմ առևտրի մեջ, որն, ի դեպ, տարեկան հասնում է միլիոնավոր դոլարների, որպես հիմնական շահող կողմ՝ հանդես է գալիս հարևան ու ոչ բարեկամ Թուրքիան, որն, ի դեմս Հայաստանի, ձեռք է բերել մի շուկա, ուր հաջողությամբ իրացնում է սեփական գյուղմթերքի, և ոչ միայն, մի մասը: Ճիշտ է՝ որպես շուկա՝ Հայաստանն այնքան էլ գրավիչ չէ, քանի որ փոքր է ու սակավ բնակչությամբ, բայց ահա որպես յուրատեսակ պալիգոն, որտեղից թուրքական գյուղմթերքի կրկնակի արտահանում է իրականացվում, Հայաստանը կարծես թե անփոխարինելի է դարձել Անդրկովկասում:

«Եվրազիա. էքսպերտ» պարբերականն օրերս հրապարակել էր մի յուրատեսակ ցուցանիշ, որից պարզ է դառնում, որ անցյալ տարի Հայաստանից ՌԴ է արտահանվել 36 հազար տոննա լոլիկ: Միայն առաջին կիսամյակում՝ այդ ցուցանիշը 30 հազար տոննա էր կազմել, ինչը նշանակում է, որ տարվա երկրորդ կեսին արտահանվել է ընդամենը 6 հազար տոննա այն պարագայում, երբ առաջին 6 ամիսներին արտահանված լոլիկի քանակը ուղիղ 5 անգամ գերազանցել է 2016-ի վերջին վեց ամիսների ցուցանիշը: Ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք ամենևին էլ ոչ հայկական լոլիկի հետ, այլ, ինչպես հաճախ է մեզանում պատահում, հարևան Թուրքիայից էժան գներով ներկրած ապրանքի. 30000 տոննայի առյուծի բաժինն, ըստ էության, թուրքական ապրանք է եղել: Ի դեպ՝ նշենք, որ սույն պարբերականն ամենևին էլ չի բացառել Հայաստանից թուրքական լոլիկի արտահանման հնարավորությունը:

Այն, որ Հայաստանի գյուղատնտեսությունը ներկայում հայտնվել է կատարյալ կոլապսի եզրին, իսկ գյուղացիության վիճակն էլ ավելի քան օրհասական է, խոստովանում են նույնիսկ նրանք, ովքեր սովոր են կոծկել թերություններն ու բացթողումները: Նման վիճակի պատճառը, թերևս, այն է, որ պետությունն այդպես էլ՝ հակառակ խոստումների, մինչև վերջ չի կանգնում գյուղացիության կողքին ու տեղացի արտադրողին աջակցելու, ջերմոցային տնտեսությունները ոտքի կանգնեցնելու փոխարեն՝ վարում է մի քաղաքականություն, որի արդյունքում անհատ ներկրողները՝ հայտնի ու անհայտ, օգտվելով Հայաստանի գյուղատնտեսական շուկայում ստեղծված անբնական վիճակից, ի հաշիվ տեղի գյուղացիների՝ գերշահույթներ են ստանում՝ Հայաստանը վերածելով տարածքի, որտեղից տեղի է ունենում կրկնարտահանում. ի դեպ՝ պաշտոնական ցուցանիշներում՝ Հայաստանից կատարված արտահանումներին վերաբերող թվերում էականորեն արտահայտված են նաև կրկնարտահանումները, ասենք՝ նույն Թուրքիայից ներկրած ու Ռուսաստան արտահանած լոլիկը:

Թե երբ է կարգավորվելու այս խնդիրն, ու երբ է հայ գյուղացին զգալու սեփական պետության աջակցությունը, կամ երբ է Հայաստանից արտահանվելու ոչ թե թուրքական, այլ հայկական լոլիկ, ցավոք, դեռևս հայտնի չէ, բայց որ նման տեմպերով շարունակելու դեպքում առու թափվող գյուղմթերքի ծավալները միայն մեծանալու են, անկասկած է. գյուղատնտեսությամբ զբաղվելը Հայաստանում դարձել է անշահավետ ու ոչ ձեռնտու:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ
Ամենադիտված