Ի՞նչ միջոցներով է Սեյրան Օհանյանը ձեռք բերել Վահագնի թաղամասի առանձնատունը (տեսանյութ)
Քաղաքական
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին հորիզոնականում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է: Այսօր հրավիրած ասուլիսին պատասխանելով լրագրողի հարցին՝ ի՞նչ միջոցներով է ձեռք բերել Վահագնի թաղամասի համեստ առանձնատունը, Սեյրան Օհանյանը նշեց, որ իր ունեցվածքի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում. «Միայն մեկ ճիշտ բան կա, որ Վահագնի թաղամասում եմ ապրում: Վահագն Հովնանյանը տարիներ առաջ, կարծեմ 2008 թվականին, ինձ նվիրել է 1 հողակտոր, որն այլևս իմը չէ: Այո, այսօր Վահանգնի թաղամասում ապրում եմ վարձով»,- ասաց նա:
Վարդան Օսկանյանը ևս հաստատեց, որ հողակտորը նվիրատվություն է եղել. «Ես կարող եմ դա վկայել, որ պարոն Հովնանյանն անձամբ, իսկապես այն ժամանակներում ասել է, որ ուզում է իր ծառայությունը հարգած և գնահատած լինելու համար հողակտորը նվիրել և ես ողջունել եմ դա: Վահագն Հովնանյանը մահացել է, բայց դրա մասին ինձ անձամբ է ասել»:
Ռուզաննա Խաչատրյանի առաջադրվելուն վերաբերող հարցին Սեյրան Օհանյանը պատասխանեց հակիրճ. «Նկատի ունեք իմ կնո՞ջը, իհա՛րկե՝ ոչ»:


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին