Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» 

«Ծառուկյան» դաշինքը սահմանում է խաղի նոր կանոնները…

Վերլուծական

Հայաստանի թիվ մեկ խնդիրը, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, եղել ու շարունակում է մնալ բիզնես դաշտի կարգավորումն ու բնակչության համար գործարարությամբ զբաղվելու համար անհրաժեշտ կենսական պայմանների բացակայությունը: Չնայած, զուտ օբյեկտիվորեն Հայաստանը ոչ մի կերպ բիզնես տեսանկյունից շահավետ չես համարի, քանի որ բնակչության տարեցտարի կրճատվող թվաքանակն ու ժողովրդի շրջանում համատարած բնույթ կրող ցածր գնողունակությունը մեր երկիրը դարձնում են ոչ գրավիչ հատկապես օտարերկրյա ներդրողների համար, փաստը մնում է փաստ, սակայն, որ պետությունն, իր հերթին, անում է ամեն ինչ՝ առկա խնդիրներին նորերը գումարելու համար: Թե ինչով է այս երևույթը պայմանավորված, միայն կռահել կարելի է, բայց որ մեզ մոտ խնդիրները ծագում են հենց օրենսդրությունից սկսած, փաստ է:

Միքայել Մելքումյանի՝ «Ծառուկյան» դաշինքի ցուցակի շնորհանդեսին հնչեցրած ծրագրային ելույթի կետերից մեկն էլ, ինչպես հայտնի է, վերաբերում էր հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով տույժերի ու տուգանքների ենթարկված ձեռներեցների խնդրին՝ խնդիր, որ, արդարև, կարելի է համարել երկրում բիզնեսի զարգացման կարևորագույն խոչընդոտներից մեկը: Ստացվել է այնպես, որ բավական չէ պետության կողմից սահմանված հարկերը, հատկապես ՓՄՁ-ների մասով, անբնական բարձր են ու խիստ, դեռ մի բան էլ իրենց սև գործն են անում տույժերն ու տուգանքները, որոնք, նույն Մելքումյանի վկայությամբ, հասնում են 60 միլիարդ դրամի:

Եվ ահա «Ծառուկյան» դաշինքը ստեղծված իրավիճակից միանգամայն իրատեսական ելք է առաջարկում. բացառությամբ չարամտորեն հարկերից ու տուրքերից խուսափածների՝ անմիստիա հայտարարել բոլորի հանդեպ ու տալ հնարավորություն՝ լիաթոք շնչելու:

Բանն այն է, որ պայմանավորված մի շարք արտաքին հանգամանքներով, միլիարդների հասնող տույժերն ու տուգանքներն այսօր կրկնապատիկ են արժենում քաղաքացիներին. դրամի արժեզրկումը, արտաքին շուկաների ցնցումները և այլ՝ ոչ բարենպաստ ֆակտորներ բերում են նրան, որ տույժերի ու տուգանքների գումարը մի քանի անգամ գերազանցում են մայր գումարի չափը, ու մարդիկ նախապես սահմանված չափից մի քանի անգամ ավելի մեծ գումարներ են ստիպված լինում մուծել պետությանը: Արդյունքում՝ ՓՄՁ-ները հայտնվում են ոչ նախանձելի վիճակում ու որոշ ժամանակ անց չդիմանալով ֆինանսական ճնշումներին՝ փակվում են:

Առաջնային քայլը պետության կողմից պետք է լինի ոչ թե հարկերի ու տուրքերի անընդհատ բարձրացումը՝ իբր բյուջե լցնելու պատրվակով, այլ՝ բարենպաստ հարկային դաշտի ստեղծումն, ավելորդությունների վերացումն ու ՓՄՁ-ների առջև արհեստական խոչընդոտներ չհարուցելը: Հարկավոր է նաև հստակ օրենսդրական դաշտ մշակել՝ կայուն խաղի կանոններով՝ հստակություն մտցնելու Հայաստանի բիզնես դաշտում, սահմանել համընդհանուր խաղի կանոններ՝ տարածվող բոլորի վրա: Ողջ աշխարհում գնում են ՓՄՁ-ները հարկերից հնարավորինս ազատելու, հարկային բեռը թեթևացնելու ճանապարհով, այնինչ մեզ մոտ դեռ մի բան էլ տույժ ու տուգանքներ են պահանջում նույնիսկ նրանցից, ովքեր, այս կամ այն օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ ի վիճակի չեն եղել կատարելու իրենց հարկային պարտավորությունները. արդյունքում՝ արտագաղթող բնակչություն ու ամայացած տնտեսություն:

Այսպես շարունակվել չի կարող:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ
Ամենադիտված