«Փաստ». Սահակյան եղբայրները ցանկացել են միանալ Սեյրան Օհանյանին
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
««Փաստին» հասած տեղեկություններով՝ Արագածոտնի մարզից ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Նաիրի Սահակյանը և նրա եղբայր, Արագածոտնի նախկին մարզպետ և ՀՀԿ կառույցի ներկա ղեկավար Սարգիս Սահակյանը մինչ ՀՀԿ–ի ցուցակով առաջադրումը, 2 անգամ հանդիպել են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ցանկություն հայտնել միանալ իրեն: Եղբայրներն իրենց քայլը հիմնավորել են նրանով, որ ՀՀԿ–ն իրենց այլևս բանի տեղ չի դնում, գործ չի տալիս:
Նշենք, որ Սարգիս Սահակյանի մարզպետ եղած ժամանակ Նաիրի Սահակյանի շինընկերություններն էին շահում մարզի պետական շինարարության տենդերները:
Ավելի ուշ Նաիրի Սահակյանը հրավիրվել է ՀՀԿ ռեյտինգային ցուցակ: Թե ինչ ազդեցություն է ունեցել Սեյրան Օհանյանի հետ հանդիպումը այդ հանգամանքի վրա, որ ՀՀԿ–ն սկսել է նկատել Սահակյանին, դժվար է ասել»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից