«Ժողովուրդ». Արմեն Ամիրյանն ակնկալում է, որ ժողովուրդն ուղղակի կաջակցի ՀՀԿ-ին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդը» գրում է.
«ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որ վերջերս անդամագրվեց ՀՀԿ-ին, ընդգրկված է այդ կուսակցության համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում: Մինչդեռ նախարար նշանակվելիս նա հայտարարել էր, թե դեմ է մշակույթը քաղաքականացնելուն: «Ժողովուրդ» օրաթերթը նախարարից հետաքրքրվեց' երբ սկսի քարոզչությունը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին հրահանգելո՞ւ է սատարել ՀՀԿ-ին: «Երբեւէ, ամենեւին, չի կարող նման հորդորներ ասվել, պարզապես ես իսկապես ակնկալում եմ մեր հասարակության աջակցությունը»,- ասել է Ամիրյանը: Նախարարը նաեւ հայտարարել է, թե ՀՀԿ-ն ոչ միայն մշակույթի գործիչների, այլեւ շատ շատերի վստահությունն է վայելում: Թե ինչու, նա չի մեկնաբանել: Նկատենք, որ այսօր քիչ չեն մտավորականները, մշակույթի գործիչները, որոնք ամենեւին էլ ՀՀԿ-ի հետ չեն եւ ընդգրկված են այլ կուսակցությունների ցուցակներում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից