Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» 

Ո՞ւր է անհետացել 1 միլիարդ դոլարը

Վերլուծական

Սովորաբար, Հայաստանի տնտեսության զարգացման կարևորագույն գրավականներից մեկն էլ համարվում է, ու դա այդպես է, բանկային համակարգի կենսունակությունը: Պետք չէ մոռանալ, որ այն բոլոր երկրները, որոնք կարողացել են տնտեսական թռիչք արձանագրել, որոնք կարողացել են դառնալ աշխարհի առաջատար տնտեսություն ունեցեղ պետություններ, այդ բարձունքին նախևառաջ հասել են՝ կայացնելով հենց բանկային ոլորտը. այսօր դժվար է պատկերացնել ծաղկուն տնտեսությամբ որևիցե երկիր՝ առանց կայացած բանկային համակարգի:

Բանկերն, ինչպես հայտնի է, զարգացած երկրներում հասարակության բարեկամներն են, նրանց ֆինանսական կայունության երաշխավորներն ու երբեք սեփական գործունեությունը չեն բխեցնում գերշահույթ ստանալու ելակետից. ամեն բան, ինչպես ասում են, իր չափն ու սահմանն ունի: Պետք է նկատել, որ այս երկրներում ներքին տնտեսական ակտիվությունը, բնակչության նախաձեռնողականույունն ու փոքր ու միջին բիզնեսի զարգացումն ու կայացումը հիմնավորապես կապված է բանկերի կողմից վարվող ճիշտ դրամավարկային քաղաքականությամբ, երբ որպես գերնպատակ հայտարարվում է մարդկանց նախաձեռնողականությանը նպաստ բերելն ու մարդու՝ որպես անհատ ձեռներեցի կայացմանը միտված քաղաքականության իրականացումը: Որպես այս ամենի արդյունք՝ այսօր, ցանկացած նորմալ երկրում գործ սկսելը, սեփական բիզնես հիմնելը դարձել է գրեթե առօրեական երևույթ, ու մարդիկ չեն վախենում, ինչպես ասում են, անցավ գլուխները ցավի տակ դնելուց. գործում են վստահ ու ըստ նախօրոք մշակված համապատասխան պլանի` ծաղկեցնելով այն երկրի տնտեսությունը, որում ապրում են:

Հայաստանում, ինչպես սովորաբար է պատահում, ճիշտ հակառակ պատկերն է. այստեղ ոչ միայն բանկերից վարկ վերցնելը համարվում է խիստ ռիսկային, այլև, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ոչ միշտ է պատահում այնպես, որ տեղական բանկերից վերցրած վակային գումարները ներդրվում են այստեղ` Հայաստանում. մարդկանց աչքը, պատկերավոր ասած, դուրս է:

Այսպես. պարզվում է` չնայած այն հանգամանքին, որ, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, անցած տարվա կտրվածքով՝ Հայաստանի բանկերի տրամադրած վարկային փաթեթն աճել է մոտ 1 մլրդ դոլարով, սակայն այդ փողերը ոչ մի էական ազդեցություն չեն ունեցել ՀՀ տնտեսության ակտիվության, առաջընթացի վրա: Փաստացի, դրանք փոշիացել են՝ չնայած նրան, որ որոշակի դրական ազդեցություն, այնուամենայնիվ, ունեցել են: Եվ ուրեմն՝ բնական հարց է առաջանում' ո՞ւր են այդ փողերն ու ինչո՞ւ Հայաստանի տնտեսությունում սպասվող աշխուժությունն այդպես էլ չի նկատվում:

Այս առեղծվածային հարցն, ինչ խոսք, կարող է ունենալ ընդամենը մեկ պատասխան. վարկեր վերցնողների մեծագույն մասը փոխառած միջոցները ներդրել է ամենևին էլ ոչ Հայաստանում: Ասել կուզի՝ փոխարենը բանկից վերցրած X գումարը ներդնելու Հայաստանի տնտեսության որևիցե ճյուղի կամ ոլորտի մեջ՝ վարկառուներն իրենց կապիտալը դուրս են հանել երկրից. փաստացի՝ այս պարագայում գործ ունենք կապիտալաներդրումների արտահոսքի հետ ու ստիպված ենք փաստել, որ շատերի համար, նունիսկ, կամ՝ հատկապես տեղացի ձեռներեցների, Հայստանը բացարձակապես զուրկ է բիզնես գրավչությունից, որքան էլ շարունակ թմբկահարվի, թե, ասենք, «Դուինգ Բիզնեսը» Հայաստանի վարկանիշը բարձր է գնահատել:

Այս տարօրինակ ու չարագույժ իրավիճակը ծնում է հարցեր, որոնց պատասխանները, ցավոք, պետությունը դեռևս չունի: Հարց համար առաջին՝ ինչո՞ւ մինչև հիմա մեզ չի հաջողվում ստեղծել մի այնպիսի մթնոլոտ, որը ոչ թե կվանի, այլ կգրավի պոտենցիալ ներդրողին, այդ թվում և՝ ներքին: Հարց երկրորդ՝ ո՞րն է այս գերխնդրի լուծման բանալին, չէ՞ որ ցանկացած իրավիճակից՝ կա ելք: Հարց երրորդ՝ ինչպե՞ս անել, որպեսզի Հայաստանում բոլորի համար անխտիր՝ հավասար խաղի կանոններ գործեն, որ չլինեն հովանավորյալներ ու արտոնյալներ, ովքեր սեփական բիզնեսը մրցակցությունից փրկելու ակնկալիքով դիմում են ինչ-ինչ լծակների ու անթույլատրելի գործողությունների՝ այդպիսով ստեղծելով անհավասար մրցակցային դաշտ: Կարճ ասած՝ ի՞նչ է պետք անել՝ Հայաստանը նորմալ երկիր դարձնելու համար: Հարցերն այս, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, ունեն գեթ մեկ պատասխան՝ քաղաքական կամք ու վճռակամություն…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ
Ամենադիտված