Ընդդիմադիրների որս է սկսվելու․ մեկին համոզելու են, մեկի նկատմամբ քրգործ են հարուցելու (տեսանյութ) Ով կվերահսկի Թրիփփի 200 մլն դոլարը. Թրամփը պատրաստվում է աղմկահարույց հայտարարության (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ապագան ՀՀ-ի գերեզմանն է. Սուրենյանց (տեսանյութ) Ալիևը մեր գերիներին ներկայացնում է իբրև հանցագործներ. ինչ ճակատագիր է սպասվում նրանց (տեսանյութ) «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի անդամ, աշխարհահռչակ շեփորահար Իբրահիմ Մալուֆն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ Մոսկվայի և Երևանի միջև պաշտոնապես գործարկվել է ուղիղ ավտոբուսային երթուղին Հայաստանն ու ՄԱԿ-ը քննարկել են ցեղասպանության կանխարգելման ոլորտում համագործակցության ընդլայնումը.ՀՀ ԱԳՆ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ–ից. Հարավային Կորեայի նախագահը տուն չունի Կասեցվել է «ՆՅՈՒ ՅՈՐՔ» բարի արտադրական գործունեությունը Կեչառիսի Սբ Գրիգոր եկեղեցու 13-րդ դարի որմնանկարները վերականգնվում են Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասի աշխատանքը կասեցվել է Գոռ Վարդանյանից հօգուտ պետության կբռնագանձվի 128 մլն դրամ և 4 ավտոմեքենա 

Սերժ Ազատի, մենք հավատում ենք Ձեզ ու կաջակցենք Ձեր բոլոր նախաձեռնություններին. Մանվել Գրիգորյան

Քաղաքական

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԿՄ 11-րդ համագումարում, որում, մասնավորապես նշված է.

«Հարգելի´ երկրապահներ,

պատերազմի տարիներին մենք կարևոր ներդրում ենք ունեցել հայոց հաղթանակին և դեռ պատերազմի տարիներից սկսած մենք ուշադիր ենք եղել հայոց բռնազավթված տարածքները թշնամիներից ազատագրելու և պաշտպանելու սրբազան գործում զոհված, անհայտ կորած, հաշմանդամ երկրապահ ազատամարտիկների, նրանց ընտանիքների, մեր հերոս մայրերի նկատմամբ: Գլուխ ենք խոնարհում մեր մայրերի առաջ, բոլոր այն մայրերի, ովքեր հերոսներ են ծնել, ովքեր հող ու հայրենիք պաշտպանող զավակներ են դաստիարակել: Այստեղ պարտավոր ենք հատուկ ընդգծել մեր Մեծ մայրիկի անունը՝ հայ ազգին Սպարապետ պարգևած Գրետա մայրիկի:

Սիրելի´ պատվիրակներ, մենք երկրապահ ենք:

Երկրապահ' նշանակում է երկիր ստեղծող, երկիր պահող, երկիր շենացնող:

Երկրապաշտությունը, երկրապահական մտածողությունը մեր ազգի ողնաշարն է:

Մենք մեր մարտական ընկերների պատգամն ունենք' պահպանել ազատ, անկախ Արցախը:

Վստահ եղեք' Երկրապահն իր առաքելությունը կատարել է, կատարում է և կատարելու է: Դրա վառ ապացույցն էր նախորդ տարվա ապրիլյան պատերազմը: Մի քանի հազար երկրապահներ հաշված ժամերի ընթացքում հայտնվեցին առաջնագծում, տեղը դրեցին հոռացած շուն թուրքին: Արցախն այլևս անկախ պետություն է: Դա կայացած փաստ է:

Սիրելի´ երկրապահներ, ես միշտ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ. Կարևորը ոչ միայն ձեռք բերելն է, այլև ձեռք բերածը պահպանելն ու նոր սերնդին փոխանցելը:

Նոր սերնդի ճիշտ դաստիրակությունը երկրապահի կարևորագույն խնդիրներից մեկն է:

«Մեր երեխան, դպրոցից սկսած, պիտի իմանա' ինքը ով է, որտեղից է գալիս, ինչ պատմություն ունի և ուր է գնալու»,- ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը:

Մենք պատանի երկրապահին, երիտասարդ երկրապահին այնպես պիտի դաստիարակենք, որ միշտ պատրաստ լինի պաշտպանելու սրբությունները' հավատքը, մորը, ընտանիքը, հայրենիքը: Այս տեսանկյունից ևս ձեռքբերում ունենք' Երկրապահը գործակցության հուշագրեր է ստորագրել մի շարք պետական հաստատությունների և հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ և գործընկեր կառույցների հետ համատեղ դասընթացներ ենք կազմակերպում պատանի, երիտասարդ երկրապահների համար: Այս ամենն արվում է հայոց անկախությունը, մեր պետությունն առավել ամրապնդելու համար:

Սիրելի´ զինակից ընկերներ, մեզ հաջողվեց օրենքով ամրագրել երկրապահ կամավորականի կարգավիճակը: Ժամանակին այս երկրին իր կյանքը, արյունը տված անձը պետք է տարբերվի մյուսներից, և դա պետք է ամրագրվեր օրենքով: Երկրապահ կամավորականի մասին օրենքը հսկայական բարոյական նշանակություն ունի: Պետությունն օրենսդրորեն ճանաչեց երկրապահ կամավորականին: Օրենքը հնարավորություն է տալիս ժամանակի ընթացքում սահմանել արտոնություններ այն մարդկանց համար, ում շնորհիվ այսօր ունենք Հայաստանի Հանրապետություն և անկախ Արցախ:

Հարգելի´ պատվիրակներ, լինելով հայոց բանակի հիմնաքարը, մենք պարտավոր ենք միշտ մնալ բանակի շարքերում, բանակի կողքին' զորավիգ լինելով սահմանապահ հայ զինվորին, սահմանում ապրող հողի մշակին, մտավորականին, սահմանապահ հայ ժողովրդին:

Եթե ուզում ենք, որ պատերազմը չկրկնվի, ապա թշնամուց ուժեղ բանակ պիտի ունենանք:

Հայկական բանակում ծառայելը հայ մարդու համար պիտի դառնա պատվի խնդիր, իսկ հայկական բանակի սպան մեր հասարակության ամենահարգարժան ու պաշտպանված խավը պետք է լինի:

Սիրելի´ զինակիցներ, թվարկված խնդիրներին բոլորից լավ տեղյակ է Հայաստանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:

Հարգելի´ Սերժ Ազատի, մենք հավատում և վստահում ենք Ձեզ:

Դուք մեր մարտական ընկերն եք:

Մենք համոզված ենք, որ ջանք ու եռանդ չեք խնայում կառուցելու հզոր, զարգացած Հայաստան, որտեղ պաշտպանված կլինեն հայրենիքի սահմանները, և որտեղ բարեկեցիկ, խաղաղ կյանքով կապրի մեր ժողովուրդը: Դա է երկրապահներիս երազանքը: Մենք էլ աջակցում ենք Ձեր բոլոր նախաձեռնություններին: Երկրապահն ակտիվորեն մասնակցել և մասնակցելու է համապետական ընտրություններին: Երկրապահը չի կարող անտարբեր լինել երկրի, պետության, ազգի ճակատագրի հանդեպ: Ինքներս մեր ձեռքով պետք է մեր ճակատագիրը կերտենք, որ հետո ուրիշից չդժգոհենք:

Հարգելի´ երկրապահներ, 20-րդ դարի վերջին, հայ ժողովրդի միասնության շնորհիվ կարողացանք վերականգնել մեր պետականությունը և ազատագրել գերության մեջ գտնվող հայրենիքի մի մասը:

Սիրելի´ երկրապահ ժողովուրդ, ոչ մի նպատակ, ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, չկա միասնություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը ինչ-որ չափով իրենից է կախված, և որ մեր տունը մենք ենք կառուցելու ու շենացնելու: Գյուղ որ կանգնի, գերան կկոտրի: Ուրեմն միասնաբար ու համախմբված իրականացնենք մեր բոլոր ծրագրերը: Համախմբվենք ու միասնական լինենք, որպեսզի հարկադրենք Թուրքիային' ճանաչել 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության փաստը: Համախմբվենք ու միասնական լինենք, որպեսզի պահպանենք ու հզորացնենք Հայաստանն ու Արցախը:

Համախմբվենք, որ կարողանանք պահպանել մեր ամենամեծ ձեռքբերումը' խաղաղությունը:

Խաղաղությամբ կարող ենք շենացնել մեր երկիրը:

Սիրելի´ մարտական ընկերներ.

Կրկին շնորհավորում եմ ամենքիս Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարի աշխատանքները սկսելու կապակցությամբ և մաղթում համագումարին արդյունավետ աշխատանք»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դարչինի օգտակար ազդեցությունը մարդու առողջության վրաՆերքին տագնապ․ ինչու է այն առաջանում և ինչպես է ազդում մարդու վրաՍինգապուրը ներկայացրել է կիբեռանվտանգության նոր ռազմավարությունՀնդկաստանում հեղեղումների հետևանքով տասնյակ մարդիկ տարհանվել ենՋրի կարևորությունը օրգանիզմի համար․ ինչու է անհրաժեշտ պահպանել ջրային հավասարակշռությունըԵվրոպայում նոր ջերմային ալիք է սպասվումԱրհեստական բանականությունը կարող է փոխել միլիոնավոր մարդկանց աշխատաշուկան․ նոր զեկույցԿանադան խստացնում է անտառային հրդեհների դեմ պայքարի միջոցառումներըՍտեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կաԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն հայտարարել է Իրանի դեմ նոր հարվածների մասինԲուլղարիայի նախագահի աշխատակազմի շենքը տարհանվել է՝ ռումբի սպառնալիքի պատճառով Իլոն Մասկը Մարին Լը Պենին անվանել է Ֆրանսիայի «վերջին հույսը» 10 միլիոն երկրպագու պահանջում է վտարել Արգենտինային ԱԱ-2026-ից Անգլիա-Արգենտինա․ պատմական հակամարտության ֆոնին՝ աշխարհի առաջնության վճռական կիսաեզրափակիչ«Պարտությունը դժվար է ընդունել»․ Մակրոնը՝ Ֆրանսիա-Իսպանիա հանդիպման մասին Իրանը չի ծրագրում այս պահին բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ․ Էսմայիլ Բաղայի ԵՄ-ն ևս 1 մլրդ եվրո կհատկացնի Ուկրաինային ԱԹՍ-ների համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել էԻրանը խոստացել է արգելափակել տարածաշրջանային նավթի և գազի արտահանման ուղիները ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերըԸնդդիմադիրների որս է սկսվելու․ մեկին համոզելու են, մեկի նկատմամբ քրգործ են հարուցելու (տեսանյութ)Այսօր հայտնաբերվածներն Աջափնյակի սկանդալային սպանության մասնակիցներն են Մագանադում արջը տղամարդու է հոշոտել Շոգի պատճառով՝ Գերմանիայում վտանգի տակ է հայտնվել արտադրությունը, իսկ Ֆրանսիայում 142 մարդ խեղդվել է Ռուսաստանը սովորել է շրջանցել իր դեմ սահմանված պատժամիջոցները․ ՊեսկովԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանՈվ կվերահսկի Թրիփփի 200 մլն դոլարը. Թրամփը պատրաստվում է աղմկահարույց հայտարարության (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ապագան ՀՀ-ի գերեզմանն է. Սուրենյանց (տեսանյութ)«Կպատասխանենք ագրեսիային». Իրանի բանակը ԱՄՆ-ին ուղղված հայտարարությամբ է հանդես եկելԼիբանանն ու Իսրայելը Հռոմում համաձայնության են եկել երկու փորձնական գոտի ստեղծելու շուրջ․ Al Jazeera Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպանՄԱԿ-ի բարձր մակարդակի ֆորումում Հայաստանը ներկայացրել է «ԹՐԻՓՓ» ծրագիրըԳարեջրի օրեր՝ ԵրևանումԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է օտարերկրացու մարմին՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդԱլիևը մեր գերիներին ներկայացնում է իբրև հանցագործներ. ինչ ճակատագիր է սպասվում նրանց (տեսանյութ)Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջՆյու Յորքում ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ մոտեցումները մոլորակային եռակի ճգնաժամի հաղթահարման վերաբերյալԹրամփը չի բացառել, որ Մինաբի դպրոցի վրա հարձակման հետաքննության արդյունքները չեն հրապարակվիՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի անդամ, աշխարհահռչակ շեփորահար Իբրահիմ Մալուֆն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ«Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններՀայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի բազմակողմ համակարգի բարեփոխումների գործընթացինՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունՀԱՊԿ-ը ներկայացրել է ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքներըԶախարովա․ ԱՄՆ-ն ձգտում է գործել՝ առանց հաշվի առնելու Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի մասին պայմանագիրըՄոսկվայի և Երևանի միջև պաշտոնապես գործարկվել է ուղիղ ավտոբուսային երթուղինՇատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավորՎրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունըՀայաստանն ու ՄԱԿ-ը քննարկել են ցեղասպանության կանխարգելման ոլորտում համագործակցության ընդլայնումը.ՀՀ ԱԳՆ
Ամենադիտված