Տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբը պարտվեց «Գոմել-2»-ին
Սպորտ
Երևանը ներկայացնող «Արարատ» հոկեյի ակումբը փետրվարի 17-ին Բելառուսում ընթացող բարձրագույն խմբի բաց առաջնության քառորդ եզրափակչի առաջին խաղում 3:4 (0:1, 3:0, 1:2) հաշվով պարտվեց «Գոմել-2»-ին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
«Արարատ»-ի կազմից գոլի հեղինակ դարձան Եվգենի Դյոմինը, Արտյոմ Բազյանը և Նորայր Հովսեփյանը:
Այսօր կկայանա զույգի երկրորդ հանդիպումը:
Քառորդ եզրափակչում մրցակցությունը շարունակվում է մինչև թիմերից մեկի երրորդ հաթանակը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու