Ամեն ինչ կանենք հաղթելու համար. Մոուրինյուն՝ առաջիկա խաղի մասին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բլեքբերն Ռովերս»-ի դեմ կայանալիք խաղից առաջ նշել է, որ իր թիմը պայքարելու է մրցաշարում հաղթելու համար:
«Ես հարգում եմ Անգլիայի գավաթի խաղարկությունը: Եթե թիմս պարտվի, ապա միայն այն պատճառով, որ մրցակիցը ուժեղ կխաղա: Այս մրցաշարի յուրաքանչյուր խաղին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մեծ լրջությամբ է մոտենում: Հարգում ենք «Բլեքբերն»-ին:
Այս խաղին նույն կազմով չենք մասնակցի, որով խաղացինք «Սենթ Էթյեն»-ի դեմ հանդիպմանը, բայց կազմը կրկին ուժեղ կլինի: Ամեն ինչ կանենք մրցաշարում հաղթելու համար»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 19-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու