Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության 2-րդ օրվա արդյունքները
Սպորտ
Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատի դահլիճում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:
Մրցումային երկրորդ օրը մրցեցին չորս քաշային կարգերում: 61 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Վալոդյա Ֆրանգուլյանը, երկրորդ տեղում Վաղինակ Մաթևոսյանն էր, իսկ երրորդ տեղում Աշոտ Վալիքյանը և Արթուր Պապոյանը: 70 կգ քաշային կարգում առաջին պատվավոր տեղը գրավեց Վալտեր Մարգարյանը, երկրորդ տեղում Խաչատուր Պապիկյանն էր, երրորդում Արման Անդրեասյանը և Մհեր Մարկոսյանը: 86 կգ քաշային կարգում ոսկե մեդալի արժանացավ Վահիկ Թամրազյանը, արծաթե մեդալակիր դարձավ Մարզպետ Գալստյանը, իսկ բրոնզե մեդալներ նվաճեցին Հովհաննես Մխիթարյանը և Մերուժան Զադոյանը: Գերծանր՝ 125 կգ քաշային կարգում անպարտելի էր Անդրանիկ Գալստյանը, նրան զիջեցին երկրորդ տեղը գրաված Ավագյան Հովհաննեսը և երրորդ տեղը գրաված Գոռ Գալոյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու