Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ից հետո հոսպիտալացված երիտասարդը մահացել է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ փետրվարի 19-ին, գիշերը ժամը 01:40-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 36բ շենքի բնակիչ, 35-ամյա Հայկ Մնացականյանը:
Ինչպես հիշեցնում է աղբյուրը, փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 36բ շենքի բնակիչ, 35-ամյա Հայկ Մնացականյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի Դիմիտրով գյուղի վարչական տարածքում իր վարած Mercedes մակնիշի 45 ԼR 045 համարանիշի ավտոմեքենայով Դիմիտրով գյուղի կամրջի մոտ բախվել էր բետոնե սյանը, այնուհետև՝ գազատար խողովակին և դուրս եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Վթարի հետևանքով վարորդ Հ. Մնացականյանն ու նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Գաջեգործների փողոցի բնակիչ, 33-ամյա Արսեն Խորունցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ shamshyan.com կայքում։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին