«Յունայթեդ»-ը դուրս եկավ հաջորդ փուլ. Մխիթարյանը գեղեցիկ գոլային փոխանցում կատարեց (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվեց «Բլեքբերն Ռովերս»-ին:
Դիմակայությունն ավարտվեց 2:1 հաշվով հօգուտ հյուրերի:
Խաղի 17-րդ րոպեին Դենի Գրեմը հաշվի մեջ առաջ մղեց դաշտի տերերին: Տասը րոպե անց Հյաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանի գեղեցիկ փոխանցումը եզրափակեց Մարկուս Ռեշֆորդը:
Հանդիպման 75-րդ րոպեին իր թիմի հաղթական գոլը խփեց Զլատան Իբրահիմովիչը, ով դաշտ էր մտել 62-րդ րոպեին:
Արդյունքում Մոուրինյուի թիմը դուրս եկավ հաջորդ փուլ` քառորդ եզրափակիչ:
Նշենք, որ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը:
























































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում