Հիանալի փոխանցում էր. Փոլ Սքոուլզի արձագանքը՝ Մխիթարյանի խաղին
Սպորտ
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթել է «Բլեքբերն Ռովերս»-ին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանդիպմանը գեղեցիկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հենրիխ Մխիթարյանը:
Մանչեսթերյան ակումբի նախկին ֆուտբոլիստ Փոլ Սքոուլզը անդարդարձել է Մխիթարյանի արդյունավետ փոխանցմանը և նշել.
«Հիանալի փոխանցում էր: Գիտենք, որ նա ունակ է դրան: Վերջին մի քանի տարիների տեսել ենք նրա խաղը Դորտմունդում: Հիմա էլ սկսում ենք նրա խաղը տեսնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում,- Սքոուլզի խոսքը մեջբերում է The Sport Review-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու