Նավալնին բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ռուսաստան
Ռուսաստանի ընդդիմության առաջնորդներից Ալեքսեյ Նավալնին բողոք է ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մարտի 5-ին Պուշկինսկի հրապարակում անցկացված արտոնված հանրահավաքի ժամանակ մարդկանց ապօրինաբար ցրելու վերաբերյալ։
Նավալնիի ներկայացուցիչ, փաստաբան Կոնստանտին Տերեխովը հայտնել է, որ բողոքը ներկայացվել է մարդու իրավունքի և ազատության Եվրոպական կոնվենցիայի խախտման վերաբերյալ։
Մարտի 5-ին ոստիկանությունը ձերբակալել էր «Հանուն արդար ընտրությունների» ցույցի մոտ 250 մասնակիցների, այդ թվում՝ Նավալնիին, «Ձախ ճակատ» շարժման համակարգող Սերգեյ Ուդալցովին և «Սոլիդառնոստ» շարժման համահիմնադիր Իլյա Յաշինին։ Հանրահավաքի կազմակերպիչների տվյալներով՝ ցույցին մասնակցել էր մոտ 30 հազար քաղաքացի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)