Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» 

Գյուղատնտեսության զարգացման բանալին գտնված է…

Վերլուծական

Առանձնապես մեծ գաղտնիք չէ, որ Հայաստանի սոցիալական ամենասուր գերխնդիրներից մեկն էլ տարիներ ի վեր եղել ու շարունակում է մնալ գյուղի հետ կապված հիմնահարցերը. գյուղը մեզանում դարձել է ոչ թե հայ մարդու ստեղծարար ոգու արտահայտման, արտացոլման անփոխարինելի վայր, ինչպես դարեր շարունակ է եղել, այլ՝ անհուն խնդիրների խճճված կծիկ, որի վերջն այդպես էլ չի երևում:

Խնդիրներն, անկասկած, շատ են, գյուղացիության առջև ծառացած մարտահրավերներն էլ՝ բազում, բայց կան մի քանի հարցեր, որոնք առավել սրությամբ են այսօր արտահայտվում հայ գյուղացիության կյանքում: «Ծառուկյան» դաշինքի ցուցակի շնորհանդեսին Միքայել Մելքումյանի ծրագրային ելույթում, թերևս, արտացոլվել էին դրանցից առաջնայինները, որոնց ձեռքը հայ գյուղացին այսօր բառացիորեն կրակն է ընկել. ոռոգման ջրի խնդիրն ու վարկային բեռի ծանրությունը՝ հայ գյուղացու ուսերին, հիրավի, դարձել են մի բալաստ, որի ծանրության տակ կքում է ողջ գյուղատնտեսությունը՝ չկարողանալով դառնալ տնտեսության այն լոկոմոտիվներից մեկը, որ նախկինում՝ տասնամյակներ ի վեր, հանդիսացել է:

Իսկ այս խնդիրների մասշտաբայնության մասին մոտավոր պատկերացում կազմելու համար՝ նախ հարկավոր է մի յուրատեսակ վիճակագրություն հաշվի առնել. այսօր Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում պաշտոնապես աշխատում է շուրջ կես միլիոն մարդ, իսկ գյուղացիական տնտեսությունների քանակն էլ հատում է 300 հազարի շեմը: Որքան էլ ցավալի լինի խոստովանել, փաստ է, սակայն, որ ի տարբերություն, ասենք, նույն հարևան Վրաստանի՝ Հայաստանում գյուղատնտեսական խնդիրներից մեկն էլ՝ ընդ որում՝ չափազանց սուր արտահայտված, շարունակում է մնալ ոռոգման ջրի խնդիրը: Ու եթե, ասենք, նույն վրացի գյուղացիները ոռոգման ջուրը գլխավորապես ստանում են ձրի հիմքունքներով կամ դրա դիմաց մուծում չնչին լումաներ, ապա մեզ մոտ՝ Հայաստանում, գյուղացին բառացիորեն քամվում է ջրի ձեռքն ու արդյունքում էլ՝ մնում ձեռնունայն:

Եվ ահա «Ծառուկյան դաշինքն» առաջարկում է շատ պարզ ու, եթե կուզեք, նույնիսկ հումանիստական լուծում. առաջարկվում է 1հա հողատարածք ջրելու դիմաց՝ որպես վճար, սահմանել 1000 դրամ: Իրականում այս քայլը կարող է կատարյալ լուծում դառնալ ստեղծված իրավիճակում, ու պետությունը, հրաժարվելով ոռոգման ջրի դիմաց գյուղացիության վճարած վարձավճարների արդյունքում ամեն տարի գոյացող մի քանի միլիոն դոլարից, կարող է էականորեն թեթևացնել աղքատության ճիրաններից այպես էլ դուրս չեկող մի հսկայական սոցիալական խմբի հոգսերն՝ իրական նախադրյալներ ստեղծելով գյուղատնտեսության զարգացման համար. մարդիկ կկարողանան մի փոքր շունչ քաշել:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական վարկերի խնդրին, ապա այն այնպիսի մասշտաբայնություն է մեզանում ստացել, որ համարել սույն խնդիրը բացառապես ֆինանսաբանկային ոլորտին վերաբերող, հարցի թյուրընկալման արդյունք կդիտարկվեր. անկասկած՝ գյուղատնտեսական վարկերի խնդիրը ներկայում գյուղատնտեսության ոլորտը կոլապսի մեջ գցող գերխնդիրներից ամանաառաջնայինն է. Հայաստանում գրթե չկա գյուղացի, որ բանկերից վերցրած վարկերի տոկոսների ծանրության տակ կքած չլինի՝ կանգնած լինելով ողջ կահ-կարասին կորցնելու շեմին. մարդկանց ձեռքն այլևս անշարժ գույք չի մնացել, ու ողջ ունեցվածքը բանկերի սեփականությունն է դարձել:

Թե ինչով է պայմանավորված գերբարձր՝ 22-26%-ի հասնող գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքներն, այդքան էլ մինչև վերջ չի հաջողվում պարզել: Պետք չէ մոռանալ, որ երկար տարիներ միջազգային ֆինանսական կառույցները Հայաստանին պարբերաբար տրամադրել են 0,25-1,25%-անոց վարկեր, որոնք, ըստ մտահղացման, պետք է էականորեն բարելավեին գյուղատնտեսությանը հատկացվող վարկերի պայմանները: Ըստ էության՝ տեղի է ունեցել հետևյալը. տեղացի չինովնիկները փողը վերավաճառել են հայ գյուղացիության վրա՝ տասնապատիկներ ավելի թանկ գնով. մարդիկ փաստացի գյուղացիների վրա բիզնես են արել ու հարստացել:

«Ծառուկյան» դաշինքը ոչ միայն կոչ է անում վերջ տալ այս խեղկատակությանն, այլև պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր աղքատ գյուղացիության հաշվին հարստացրել են իրենց փորերը՝ ելնելով արդարություն հաստատելու բնական պահանջմունքից: Անհրաժեշտ է ստիպել համապատասխաններին՝ հետ վերադարձնել հատկապես գյուղացիությունից խլված միջոցներն ու ենթարկել նմաններին պատասխանատվության. սա, թերևս, իդեալական բաղադրատոմս պետք է համարել:

Անկասկած, եթե հաջողվի հաղթահարել գյուղի առջև ծառացած բազմաթիվ պրոբլեմներից գոնե այս երկուսն, ապա հաստատապես կարող ենք ասել,որ կստեղծվեն լավագույն նախադրյալներ՝ գյուղատնտեսության զարգացման համար: Իհարկե, խնդիրներն ամենևին էլ այսքանով չեն սահմանափակվում, բայց որ բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրների շարքում հատկապես սուր են արտահայտված հենց սրանք, անհերքելի իրողություն է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ
Ամենադիտված