Ղրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսով ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Ուկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվել Սառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրից Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Պուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներին Մասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերը Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին 

Խոշորը վերացնում է մանրին...

Վերլուծական

Հայաստանում Փոքր ու միջին ձեռնարկությունների համար ոչ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել։ ՓՄՁ-ները փակվում են, իսկ կառավարության այսօրվա քաղաքականությունը, նպաստում է դրան։ Հայաստանի տնտեսության խոցելի ճյուղերից է հանդիսանում հենց փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտը: Չնայած, որ տևական ժամանակ է՝ փոքր ու միջին բիզնեսը գտնվում է համընդհանուր ուշադրության կենտրոնում, առկա թերությունները խոչընդոտում են ոլորտի առավել դինամիկ զարգացմանը:

Որպես զարգացմանը խանգարող հիմնական գործոն՝ շատ է խոսվում սկսնակ բիզնեսի վարկավորման պայմանների ոչ այնքան մատչելիության մասին (չնայած գոյություն ունեցող արտոնյալ վարկերին, տնտեսվարող սուբյեկտները դժգոհ են դրանց դրույքաչափերից): Երկրորդ խումբ խնդիրներն, իհարկե, հարկային միջավայրին են առնչվում. բարձր հարկեր և անհավասար պայմաններ մեծ ու փոքր բիզնեսների համար:

Հայաստանում ՓՄՁ ոլորտը տարիներ շարունակ եղել է խնդիրներով լեցուն, խոցելի է հատկապես փոքր բիզնեսը: Ըստ վիճակագրության ամսական մոտ 80 փոքր ձեռնարկություն է փակվում: Սա այն խմորն է, որը դեռ շատ ջուր է տանելու, քանի որ հիմքում ոչ միայն զուտ ՓՄՁ-ների, նրանցով պայմանավորված` նաև հասարակության միջին խավի գոյության հարցն է դրված, այլև նրա, թե, ի վերջո, Հայաստանում կարո՞ղ է ստեղծվել առողջ և հավասար մրցակցային տնտեսական համակարգ` կառուցված արդարության և արդարադատության վրա, թե՞ դեպի ֆեոդալական հասարակարգ ներկայիս անշեղ ընթացքը կասեցնելն այլևս անհնար է:

Սա այն դեպքն է, երբ տնտեսագիտական դասական կաննոները բախվում են հայաստանյան աբսուրդային իրականությանը` ցույց տալով վերջինիս նկատմամբ իրենց կատարյալ անկենսունակությունն ու անպետքությունը: Հայաստանում ընդունված` չգրված տնտեսական «օրենքներով» խոշոր ձեռնարկությունները որևէ փաստաթուղթ, հաշիվ-ապրանքագիր չեն տրամադրում իենց ապրանքը մանրածախ շուկայում իրացնող տնտեսվարող սուբյեկտներին: Ըստ էության` խոշորների և ՓՄ ձեռնարկատիրությամբ զբաղվողների միջև հաստատվել են փոխադարձաբար շահավետ այնպիսի հարաբերություններ, որոնք միաժամանակ թե՛ մեկին և թե՛ մյուսին ազատում են իրական ապրանքաշրջանառությունը ներկայացնելու պարտավորությունից: Այսինքն, հավասարապես թե՛ խոշոր և թե՛ միջին ու փոքր ձեռնարկատիրությունը շահագրգռված էին ստվերի պահպանման հարցում. այստեղ գործում էր լուռ համաձայնության սկզբունքը: ՓՄՁ-ները հայտնվում են երկընտրանքի առջև. կամ ցույց տալ 58.3մլն-ից ավելի շրջանառություն և մտնել հարկման այնպիսի բազա, ինչպիսին գործում է խոշոր տնտեսվարողների համար, ինչը ձեռնտու չէ տնտեսապես, կամ խոշորներից պահանջել ստացված ապրանքների համար հաշիվ-ապրանքագրերը, որպեսզի օգտվեն շրջանառության հարկի ռեժիմի ընձեռած անհամեմատ ավելի շահեկան հնարավորություններից:

Պետությունն այսպիսով ՓՄՁ-ներին առաջարկում է կոնֆլիկտի մեջ մտնել խոշոր տնտեսվարողների, իրենց մատակարարների հետ, քանի որ ապրանքի ծագման և ձեռքբերման մասին համապատասխան փաստաթղթերը չներկայացնելու դեպքում նրանք պարտավոր են հարկային ծառայությանը տեղեկատվություն տրամադրել, թե որ ընկերություններից են դրանք ձեռք բերել և որոնք են, որ խուսափում են տրամադրել հաշիվ-ապրանքագրերը:

ՓՄՁ-ներն իրականում հայտնվել են փակուղային վիճակում, որտեղ բոլոր կողմերից գտնվում են հարվածի տակ: Նրանք ստիպված են կամ դադարեցնել գործունեությունը և վերածվել շարքային սպառողների ու պոտենցիալ արտագաղթողների, կամ ամեն ինչ թողնել մի կողմ ու վերջին հույսով պահանջելով վերադառնալ խաղի հին՝ ավելի «արդար» կանոնների: Իսկ արդար կանոնները ոչ թե բոլորի՝ օրինական դաշտում գործունեություն ծավալելն է, այլ իր չափով ստվերից օգտվելու իրավունքը կրկին իրեն վերադարձնելը: Իսկ սա արդեն զուտ տնտեսական համակարգի խնդիր չէ, այլ՝ համատարած խեղված մտածողության՝ բոլոր ոլորտներում անխտիր:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերըՂրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսովԻրանը հայտարարել է ԱՄՆ ճնշման ֆոնին Հորմուզի նեղուցի վերահսկողությունն ուժեղացնելու մասին ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Բրիտանիայում արհեստական ​​բանականության միջոցով 414 միլիոն դոլար են գողացել առաջին կիսամյակում. Financial TimesՈւկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվելՍառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Մեծ Բրիտանիան իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կկառուցի Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցՊակիստանը կոչ է անում հրաժարվել արհեստական ​​բանականությունից միջուկային անվտանգության հարցերում Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Սի Ծինփինը տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներՊուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներինՄասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Լուկաշենկոն կարծում է, որ Թրամփը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներՇվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներովՆավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքներըԳերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակիՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-ՊետրոսյանՄերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառովԹուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներԿալանավորվել է Մուրմանսկի նահանգապետը Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկը
Ամենադիտված