«Հրապարակ». Կարեն Ավագյանը երիտկարիերիստների մի ողջ բանակ է ներդրել ՀՀԿ նախընտրական ցուցակում
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պարզվում է՝ հավերժ երիտասարդ, ՀՀԿ ԳՄ անդամ 42-ամյա Կարեն Ավագյանը երիտկարիերիստների մի ողջ բանակ է ներդրել ՀՀԿ նախընտրական ցուցակում։ Սերժ Սարգսյանն էլ, գնահատելով Կարեն Ավագյանի բազում «արժանիքները», ընդառաջել է։ Ավագյանական գունդը կազմված է հետեւյալ անձանցից՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մարզային կառույցների նախկին ղեկավար Սամվել Մերթարջյան, նախկինում ՀՀ ԵԿ արտաքին կապերի պատասխանատու Միհրան Հակոբյան, ԵԿ Երեւանի Կենտրոն տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Միքայել Սահակյան, Բրյուսովի անվան համալսարանի ՈւԽ նախկին նախագահ Մարիա Բարաղամյան, որը նաեւ Տարոն Մարգարյանի օգնականն է, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ Արուսյակ Պողոսյան, որը նաեւ ղեկավարում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերը, Մարգարիտա Սիրեկանյան՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մշակույթի հանձնաժողովի ղեկավար, Հայկ Մամիջանյան՝ Անդրանիկ Մարգարյանի անվան ՀՀԿ քաղաքական դպրոցի տնօրեն, Հասմիկ Ափյան՝ ՀՀԿ ԵԿ քարտուղար եւ այլք»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում