Վիտալի Բալասանյանի եղբայրն Ասկերանում պարտվեց
Քաղաքական
Երեկ Արցախում Սահմանադրական հանրաքվեին զուգահեռ Ասկերան քաղաքի թիվ 5 ընտրատարածքում խորհրդարանի թափուր մանդատի համար լրացուցիչ ընտրություններ էին նշանակված:
Նշենք, որ Վիտալի Բալասանյանի՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակելուց հետո՝ ԱԺ-ում նրա մանդատը մնացել էր թափուր:
Թեկնածուները երկուսն էին՝ Արցախի պետական համալսարանի դասախոս Վիլեն Սաֆարյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի եղբայր Վաչիկ Բալասանյանը:
ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ընտրողների 65 տոկոսը քվեարկել է Վիլեն Սաֆարյանի օգտին, իսկ 32 տոկոսը՝ Վաչիկ Բալասանյանի:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան