Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» 

Ստի մեխանիզմը՝ գործողության մեջ…

Վերլուծական

Իսկական հրաշքների երկիր է Հայաստանը: Չէ՛, իրոք, միայն մտածեք՝ էլ ո՞ր երկրում, երկրագնդի հատկապես ո՞ր հատվածում է հնարավոր ընդամենը մեկ ամսվա ընթացքում գրանցել տնտեսական զարգացման այնպիսի ցուցանիշներ, որոնք այլ կերպ, քան՝ հրաշալի, ոչ մի կերպ չես անվանի: Ընդ որում՝ կատարվածի ողջ իսկությունը լիարժեքորեն ընկալելու համար անհրաժեշտ է «հրաշալի» բառն առավելապես դիտարկել ավելի շուտ «գերբնական» կամ «մետավիզիկական» իմաստոներով,քան՝ սովորական, քանի որ այն, ինչ կատարվում է ներկայում Հայաստանի տնտեսությունում, պարզ, բնական բառապաշարով բացատրելն ուղղակի անհնարին կլինի ցանկացածի համար. «ծաղկում» ենք մի այլ կարգի:

Պարզվում է՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն օրերս հրապարակել էր 2017թ-ի տնտեսական ակտիվության ցուցանիշները, որոնցից պարզ էր դարձել, որ հունվարին մեր երկրի տնտեսությունն աճել է, ուշադրությո՛ւն, երկնիշ թվերով. տնտեսական ակտիվության ցուցանիշը, անցած տարվա հունվարի համեմատ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության ամենաթարմ տվյալների, աճել է 6.5%-ով, արդյունաբերությունը՝ 12.2%-ով, առևտրի շրջանառությունը՝ 9.4%-ով, ներմուծման ծավալներն էլ, ըստ ԱՎԾ-ի, աճել են 1.5 անգամ:

Այն, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից մշտապես ու պարբերաբար ներկայացվող վիճակագրական տվյալները երբեք աչքի չեն ընկել իրենց վստահելիությամբ ու հավաստիությամբ, հայտնի ու չբեկանվող փաստ է. այս կառույցի աշխատանքի ոճն է այդպիսին. ինչպիսի պատվեր ստանում են, այն էլ մեծ հաճույքով կատարում են՝ ըստ էության, կիսելով այն կարծիքը, թե ով վճարում, նա էլ պատվիրում է:

Թե ով է այս անգամ հանդես եկել պատվիրատուի դերում կամ ինչ խնդիր է փորձել լուծել ինքն իր համար, այնքան էլ կարծես դժվար չէ կռահել, քանի որ չտեսնել այստեղ նախընտրական բորբոքվող կրքերի ու հրապարակված անիրական թվերի միջև անքակտելի կապ, ուղղակի անհնար է: Բնական հարց՝ ի՞նչ են ցանկանում նման թվաբանությամբ մարդկանց ապացուցել մի պարագայում, երբ երկիրը, մեղմ ասած, ձեռքից գնում է, այնքան էլ հասկանալի չէ: Բայց երևի նպատակները սրանք են՝ լայն ժողովրդական զանգվածների վրա տպավորություն թողնելը, աննյութական, բայց կատաղի պրոպագանդա անելն ու մարդկանց ինքնաներշնչանքի հորձանուտը նետելը:

Ոմանք երևի կարծում են, թե մեր երկրում ապրում են մարդիկ, ովքեր սնվում են բացառապես ԱՎԾ-ից եկող էներգիայով ու կշտանում ոչինչ չասող ու մանիպուլյացիաների յուրատեսակ արդյունք հանդիսացող ցուցանիշներով: Օրինակ՝ մեկը, մի պատասխանատու չինովնիկ, եթե, իհարկե, մեզանում նմանատիպ առանձին դեմքեր դեռևս մնացել են, կարո՞ղ է, արդյոք, վեր կենալ տեղից ու մաթեմատիկական ճշգրտությամբ հանրությանը, բայց հատկապես հասարակության ամենախոցելի շերտերին բացատրել, թե հատկապես ինչի մասին են բարբառում թվերը, որոնց իսկության աստիճանը հավասար է զրոյի: Եթե միամտորեն հավատալու լինենք ԱՎԾ տվյալներին, ապա ստացվում է, որ միայն հունվար ամսին Հայաստանի տնտեսությունն այս կամ այն կերպ ցուցաբերել է այնպիսի աննախադեպ ակտիվություն, որպիսին չեն տեսել նույնիսկ գերզարգացած երկրներում. մի խոսքով՝ գերծաղկուն Հայաստան, ուր մարդկանց հոգսը սահմանափակվում է միայն այն ամենօրյա մտահոգությամբ, թե ինչպես է պետք վատնել անաշխատ փողերը:

Ցավոք, այն, ինչի մասին խոսվեց, այն երևույթը, որը փորձ կատարվեց քննել, վկայում է ընդամենը մեկ բանի մասին՝ համապատասխանների ողջ ջանքը ուղղված է ընդամենը մեկ բանի՝ ստին. որքան սուտը շատ լինի, այնքան ժամանակի ընթացքում դրան հավատացողների թվաքանակը կբազմապատկվի, ու համապատասխան քվե վաստակելն այլևս այնքան էլ անիրատեսական չի լինի: Իսկ թե ԱՎԾ-ում քանի հոգու են պատրաստվում կերակրել ու կշտացնել, սա, թեևս, քննարկման մեկ այլ թեմա է, բայց որ այս կառույցը փայլուն կերպով է իրականացնում իր վրա դրված գործառույթները, ոչ ոք չի կարող վիճարկել. մարդիկ փայլուն կերպով տիրապետում են Փի Առ տեխնոլոգիաներին, ի՞նչ կարող ես ասել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ
Ամենադիտված