Գառնեցի տղան կովերի նկատմամբ ոտնձգություն է կատարել (տեսանյութ)
Հասարակություն
Գառնիի բնակիչ Գեղամ Խ.-ն ոստիկանություն բերման է ենթարկվել անասնագողության կասկածանքով:
Համայնքային ոստիկանները Երեւանի Արտաշիսյան փողոցում փետրվարի 12-ին նկատել են մի երիտասարդի, որը գիշերը ճանապարհի երթեւեկելի մասով խոշոր եղջերավոր անասուններ է քշել: Ոստիկանները երիտասարդին անասնագողության կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանություն, ոստիկանության բաժնի հատուկ տարածք են տեղափոխվել նաեւ խոշոր եղջերավոր անասունները:
Գառնեցի երիտասարդը ոստիկանությունում պատմել է, որ փողի կարիք է ունեցել, որոշ ժամանակ հետեւել եւ տեսել է, որ մի մարդ իր կովերը պահում է Արմավիրի մարզի Թահիրով գյուղում: Նա էլ փետրվարի 12-ին Գառնիից հասել է Թահիրով գյուղ եւ որոշել կովերը քշելով հասցնել Չարբախ, որից հետո հասցնել Մասիս, ապա Նուբարաշեն, այնտեղից էլ՝ հայրենի գյուղ:
«Գնացել եմ էդտեղ, գոմի դուռը կոտրել եմ, կովերի պարանները արձակել եմ ու քշել եմ, որ տանեմ»,-ոստիկանությունում պատմել է Գեղամ Խ.-ն:
Առավել մանրամասն՝ Ոստիկանության տեսանյութում.


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում