«Փաստ». Արագածոտնում Համոն փողը չի տվել
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Համատարած մի երևույթ է նկատվում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Տեղերում հեղինակություն ունեցող մարդկանց հորդորում, համոզում են իրենց ռեյտինգային ցուցակներում ընդգրկվել և կազմակերպել անհատական–կուսակցական ձայնահավաքը: Խոստանում են ընտրարշավի համար պատկառելի գումարներ տալ: Սակայն դեռևս ոչ մի կուսակցություն փողի շարժ չի կատարել: Այս առումով բավականին տհաճ իրավիճակ է Արագածոտնի ՀՀԿ կառույցում: Թեկնածուները սկսել են ընտրարշավը գյուղերով, քաղաքներով: Սակայն խոստացված գումարը դեռ տեղ չի հասել: Էսօր–էգուց են գցում: Խոսքը ոչ թե ընտրակաշառքի մասին է (դա ուրիշ «հոդվածով» է գնալու), այլ մանր–մունր ծախսերի' բենզին, բուկլետ, պլակատ: Առայժմ նախընտրական շտաբներից թեկնածուներին մի պատասխան են տալիս. «Եռանկյունի» ֆիլմի հանգույն' Համոն փողը չի տվել»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում