Կյանքի 96-րդ տարում վախճանվել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը. WP
Համաշխարհային Մամուլ
Փետրվարի 21-ին Փալո Ալտոյում (Կալիֆոռնիայի նահանգ) 95 տարեկան հասակում վախճանվել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիր Քենեթ Ջոզեֆ Էռոուն: Այս մասին հայտնել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով գիտնականի որդուն:
Էռոուն մրցանակն ստացել Է 1972 թվականին Ջոն Հիքսի հետ համատեղ «հավասարակշռության ընդհանուր տեսության եւ բարեկեցության տեսության մեջ ներդրած նորարարական ավանդի համար»:
Այդ ժամանակ Էռոուն 51 տարեկան էր, ինչը նրան դարձրել է տնտեսագիտության գծով Ալֆրեդ Նոբելի մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը:
Էռոուն այն թեորեմի հեղինակն է, որի համաձայն կոլեկտիվ ընտրության ոչ մի ընթացակարգ չի կարող օպտիմալ արտացոլել ընտրողների անհատական նախապատվությունները, ինչպես նաեւ Էռոու-Ռոմերի տնտեսական աճի Էնդոգեն մոդելի համահեղինակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում