Ղրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսով ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Ուկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվել Սառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրից Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Պուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներին Մասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերը Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին 

«Տղաների 99 տոկոսը բանակում է սկսում ծխել». նոր որոշմամբ՝ բանակին այլևս ծխախոտ չի հատկացվելու

Հասարակություն

Խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում ՊՆ-ում, ԱԻՆ-ում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ում՝ նաև լուցկու հատկացումը: Այսպիսի որոշումը ներկայացվել է Կառավարության հերթական նիստի քննարկմանը:

Նման նախագիծ է ներկայացրել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարը որոշումը պատճառաբանում է առողջ ապրելակերպի, ծխախոտի դեմ պայքարի պահանջներով և Պաշտպանության նախարարությունում իրականացվող «Առողջ զինվոր՝ առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում: Այս որոշումը կայծակնային արագությամբ քննադատվեց ու քննարկվեց համացանցային տիրույթում: 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով մշտապես դիրքերում է, զինվորների հետ, որոշումը ողջունում է ու միանշանակ դրական գնահատում: «Որպես ծխախոտի դեմ պայքարող մարդ՝ ողջունում եմ, քանի որ ինքս դեմ եմ դրան ու վնասները լավ գիտեմ: Ես գիտեմ, որ զինվորներից շատերը, կարող է՝ ինձ անգամ հայհոյեն, բայց ասեմ ձեզ, որ այնտեղ շատ տղաներ սկսում են ծխել հենց այն պատճառով, որ իրենց ծխախոտ հասնում է: Բանակում են սկսում ծխել: Ծխախոտի մեջ չէ փրկությունը: Այն գումարները, որ հատկացվում է ծխախոտի համար, թող տրամադրվի այլ՝ ավելի կարևոր բաներին. ավելի ճիշտ կլինի»,- նշեց Զաքարյանը: 

Հարցին՝ բանակում ի՞նչ չափաբաժնով է տրամադրվում ծխախոտը, որ զինվորների մեծամասնությունը անձնական միջոցների հաշվին է ծխախոտ գնում, Արշակ Զաքարյանն ասաց՝ ինքն անձամբ տեսել է, թե ինչպես ծխախոտը վերջանալուն պես՝ զինվորները նորն են վերցնում, այսինքն՝ հատկացում լինում է: «Բայց ինչ չափաբաժնով է տրամադրվում, տեղյակ չեմ: Նորից եմ ասում՝ ծխախոտն ինքնին թույն է, մենք մեր երեխեքին տեղով թույնում ենք: Ես դրան դեմ եմ»,- ասաց մեր զրուցակիցը: 

Արշակ Զաքարյանը հատուկ շեշտեց մի հանգամանք. «ծխող մարդը կծխի» արտահայտությունը կամ մոտեցումն, ըստ Զաքարյանի, շատ սխալ է: «18 տարեկանը ծխող մարդ չի կարող լինել: Ծխող մարդ կարող է կոչվել 40-50 տարեկան մարդը, ով 15-20 տարի է՝ ծխում է: 18 տարեկանը նոր ձևավորվող տղաներ են ու պետք է պայքարել, որ իրենք չծխեն: 18 տարեկանն ամենաշատը մեկ տարի սկսած լինի ծխել: 99 տոկոսը բանակում է սկսում ծխել: Ինձ թվում է՝ չլինելու դեպքում հնարավոր է, որ տղաների որոշ մասը չծխեն: Ես կողմ եմ այս որոշմանը: Ինքս էլ 15 տարի թարգել եմ, հետո ապրիլյան պատերազմի ժամանակ սկսեցի ծխել, հիմա նորից թարգեցի՝ հասկանալով, որ աշխարհի ամենավտանգավոր բանն է: Ոնց որ ասես՝ եկեք քաղցկեղով փորձենք հիվանդացնել: Պետական փողերով մեր երեխեքին ոնց որ փորձենք քաղցկեղով հիվանդանցնենք»,- մանրամասնեց նա:

Զաքարյանը համոզված է՝ սկզբնական շրջանում զինվորների մոտ այս որոշումը վատ կընդունվի, բայց դա ժամանակավոր է. «Ոչ մի լավ բան այդքան հեշտ չի ընդունվում: Ես կարծում եմ՝ սա լավ որոշում է»: 

Ի դեպ՝ ըստ օրենքի, ծխախոտ հատկացվում է միայն պայմանագրային զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին՝ մեկ օրվա համար 20 հատ, ժամկետային զինծառայողներին՝ ծխախոտ, օրենքով չի հասել: Իսկ Կառավարության երեկվա որոշումը վերաբերում է պայմանագրային զինծառայողներին: 

Որոշումն ուժի մեջ կմտնի 2017 թվականի հուլիսի 1-ից:

Քրիստինա Աղալարյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ղրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսովԻրանը հայտարարել է ԱՄՆ ճնշման ֆոնին Հորմուզի նեղուցի վերահսկողությունն ուժեղացնելու մասին ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Բրիտանիայում արհեստական ​​բանականության միջոցով 414 միլիոն դոլար են գողացել առաջին կիսամյակում. Financial TimesՈւկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվելՍառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Մեծ Բրիտանիան իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կկառուցի Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցՊակիստանը կոչ է անում հրաժարվել արհեստական ​​բանականությունից միջուկային անվտանգության հարցերում Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Սի Ծինփինը տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներՊուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներինՄասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Լուկաշենկոն կարծում է, որ Թրամփը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներՇվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներովՆավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքներըԳերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակիՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-ՊետրոսյանՄերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառովԹուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներԿալանավորվել է Մուրմանսկի նահանգապետը Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկըԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության
Ամենադիտված