Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ 

Սիմոնյանը մատնեց հանցավոր անտարբերությունը…

Վերլուծական

Գաղտնիք չէ, որ Հայաստանը գլխավորապես համարվում է աղքատ երկիր: Չնայած ժամանակ առ ժամանակ, այնուամենայնիվ, մեզ հաջողվում է ինչ-որ կարճ ժամանակահատվածով դասվել միջին եկամուտներ ունեցող երկրների շարքին (թե ինչ հիմնավորմամբ, այնքան էլ պարզ չէ), սակայն փաստ է, որ մեզ այդպես էլ չի հաջողվում այս երկար տարիների ընթացքում դուրս գալ աղքատության ճահճից:

Իսկ ի՞նչ է իրենից ենթադրում աղքատ երկիր լինելը, կամ նման երկներում որո՞նք կարող են համարվել առաջնահերթություններ: Անկասկած, նման երկրներում առաջնային գերխնդիր հռչակված է վարվող ներքին քաղաքականության սոցիալականացումը. պետությունը պարտավոր է անել ամեն բան՝ մատուցվող առաջնային ծառայությունները՝ առողջապահությունը, կրթությունը և այլն, դարձնելու հանրամատչելի: Այլ կերպ ասած՝ սոցիալական պետություն լինելու անհրաժեշտությունն առավելապես սուր է արտահայտված հենց Հայաստանի նման սոցիալապես անապահով բնակչությամբ երկրներում:

Բայց եթե շատ ոչ հարուստ երկրներում պետությունը կամ դրա հետ ուղղակի առնչություն ունեցող կառույցները սեփական քաղաքականությունը մշակում ու իրականացնում են համապատասխան տրամաբանությունից ելնելով, ապա մեզ մոտ՝ Հայաստանում, սույն երևույթն այնքան էլ լայն տարածում չունի, ու շատ բաներ մեզ մոտ գլխիվայր են շրջված: Ինչպես հայտնի է, Հայաստանում թիվ մեկ գերխնդիրներից մեկն էլ՝ վերաբերվող հասարակական ամենալայն զանգվածներին, կրթության մատչելիության խնդիրն է: Սույն խնդիրն այնպիսի մեծ սրությամբ է մեզանում արտահայտված, որ նույնիսկ քաղաքական ուժերը՝ մասնավորապես՝ «Ծառուկյան» դաշինքն, իր կողմից իրականացվելիք առաջնային 15 քայլերում ներառել է նաև կրթության մատչելիության հարցը. բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողը վարձավճարի խնդիր պետք է չունենա: Պետք է նկատել, որ սույն հարցի կարևորությունը չափազանց մեծ է նաև այն իմաստով, որ այն մեծամասամբ միտված է ապագային ու նպատակ ունի Հայաստանի մարդկային ռեսուրսներն օգտագործել հնարավորինս ճիշտ կերպով՝ տալով տաղանդավոր մարդկանց հնարավորություն՝ առավելագույնս ինքնադրսևորվելու սեփական հայրենիքում:

Բայց արի ու տես, որ կարծես թե ոչ բոլորն են այս լուսավոր գաղափարը կիսում ու փոխարենը համապատասխան քայլեր ձեռնարկելու, կրթության ոլորտը հնարավորինս սոցիալականացնելու՝ անում են ամեն բան՝ այն դարձնելու բացառապես ընտրյալներին հասանելիք բարիք:

Մասնավորապես՝ պարզվում է՝ Երևանի պետական համալսարանում բողոք է հասունանում ուսանողության շրջանում. ԵՊՀ ղեկավարությունը՝ Արամ Սիմոնյանի գլխավորությամբ, որոշել է այսուհետ գերազանց առաջադիմության զեղչի իրավունք տալ շատ ավելի նվազ թվով սովորողների, քան նախկինում էր. նախատեսում են այս կերպ համալսարանի բյուջե հավելյալ մուտքագրել 63 միլիոն դրամ:

Թե ինչի հետ է կապված սույն որոշումն, այնքան էլ, կարծես, մինչև վերջ պարզ չէ, քանի որ հայտնի իրողություն է՝ ԵՊՀ-ում շրջանառվող գումարները հասնում են միլիարդների. կրթության վճարն այստեղ Հայաստանում ամենաբարձրերից է: Հետարքրիրն այն է, սակայն, որ, Սիմոնյանի խոսքերով, որոնք նա հնչեցրել էր ԶԼՄ-ներից մեկի հետ ունեցած իր հարցազրույցում, գերազանցության զեղչի կիրառումը հանդիսանում է բացառապես համալսարանի ղեկավարության բարի կամքի դրսևորում ու չի մտնում բուհի պարտականությունների մեջ: Մարդը, փաստացի, կոչ էր արել խոնարհվել իր անձի առաջ՝ այն բանի համար, որ համենում է մի փոքր մարդասիրություն դրսևորել սոցիալապես անապահով ուսանողների նկատմամբ ու թույլ է տալիս նրանց վայելել համալսարանական կյանքի քաղցրությունը:

Թե ինչի մասին է սա վկայում, ինչ խոսք, դժվար չէ կռահել. ակնհայտորեն՝ գործ ունենք պետական անտարբերության հետ: Փաստացի՝ Սիմոնյանը հաստատում է՝ պետությունը «բրախել» է սոցիալապես անապահովներին ու հանձնել նրանց իր հույսին: Ինքն էլ, որպես մեծ հումանիստ, մեծահոգաբար վեր է կանգնել առօրեական ճղճիմ կրքերից ու հրամայել քաղցր աչքով նայել իր ողորմությանը կարոտ համասլարանականներին…

Այնինչ՝ առողջ տրամաբանությունը հուշում է, որ իրականում ամեն բան պետք է այսպես չլիներ. պետությունն ինքը, օրենքի ուժով պետք է ճանաչեր ու ստիպեր բուհերին՝ նույնպես ճանաչել քաղաքացիների՝ կրթություն ստանալու իրավունքն ու ամրագրեր՝ ոչ մի տաղանդավոր երեխա, որը լավագույնս է իրեն դրսևորում, չպետք է բախվի փողի խնդրին. ինքն իրենով իսկ մի գանձ է երկրի համար, ու հետագայում միանշանակորեն վարձահատույց է լինելու պետությանն այն օգնության դիմաց, որ վերջինս պարտավոր է հատկացնել:

Փաստ է՝ քանի դեռ մենք չենք վերագնահատել մեր երիտասարդ սերնդի ունեցած պոտենցիալն ու արժանին չենք մատուցել նրան, մեր ապագան մշուշոտ է լինելու. այլ պետություններ «հոգի են տալիս» պետքական կադրերի համար, չտեսնված գումարներ վճարում նույնիսկ օտարերկրացիներին, ովքեր պատրաստակամություն են հայտնում իրենց մտավոր պոտենցիալը ներդնել այդ երկրներում, իսկ մենք մեր ունեցածը վատնում ենք անխնա ու հետո բողոքում, թե բախտ չունենք. այսքանից հետո՝ դե իհա՛րկե չենք ունենա…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ
Ամենադիտված