«Արարատ»-ը «Գոմել-2»-ի հետ խաղերում կրկին հավասարեցրեց հաշիվը
Սպորտ
Տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնության քառորդ եզրափակչում այսօր սեփական հարկի տակ խաղաց «Գոմել-2»-ի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Տուգանային հարվածաշարով (բուլիտ) հաղթեց «Արարատ»-ը՝ 3:2:
Հիմնական ժամանակում աչքի ընկան Վլադիմիր Միրոշկինը և Եգոր Ֆեոֆանովը: Տուգանային հարվածով որոշիչ գոլը խփեց Ալեքսանդր Օհանյանը:
Հինգերորդ՝ որոշիչ խաղը կկայանա փետրվարի 23-ին, Գոմելում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու